«Գրիգորիս» բժշկա — հումանիտար քոլեջում 2022 թ.-ի ապրիլի 13-ին տեղի ունեցավ բաց դաս «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների մոտ «Ատամների ընդհանուր և մասնավոր անատոմիա» և «Շարժական պրոթեզների պատրաստման տեխնիկա» մոդուլներից։
Բաց դասը վարեցին դասախոսներ՝ Արեգնազ Մելքոնյանը և Սոկրատ Մանուչարյանը։ Դասի ընթացքում ուսանողները ակտիվորեն ներկայացրեցին ատամների անատոմիան, կառուցվածքը , շարժական պրոթեզի պատրաստման փուլերը։
Դասապրոցեսը հարուստ էր ցուցադրական պաստառներով, մուլյաժներով , պրոթեզներով և դիդակտիկ նյութերով: