«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջում 2022 թ.-ի մայիսի 2-ին տեղի ունեցավ բաց դաս «Գրականություն» առարակայից, որին մասնակցեցին 101 և 102 խմբի ուսանողները։ Դասը կազմակերպվում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանական տարվա շրջանակում։ Եվ այն միտված է տարբեր շնորհներ ունեցող ուսանողների շրջանում Չարենց բանաստեղծին, ստեղծագործող անհատին և յուրօրինակ մարդուն բացահայտելուն։
Ուսանողները իրենց երգի, ասմունքի, ցուցապաստառի և սահիկաշարի միջոցով ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին դասապրոցեցի ժամանակ՝ չարենցյան շունչ հաղորդելով բոլորին։
Դասախոս` Ն․Արշակյան։





