Հոկտեմբերի 13-ին «Դեղագիտական առարկաների» ամբիոնի վարիչ՝ Ն.Հավհաննիսյանի նախաձեռնությամբ «Դեղագործություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների համար «Դեղագործական քիմիա» առարկայական դասընթացի շրջանակում կազմակերպվեց գործնական դաս: Գործնական դասը կազմակերպվեց Գիտությունների ազգային ակադեմիայի «Օրգանական և դեղագործական քիմիայի» ինստիտուտում: Ուսանոնղները անմիջական մասնակցեցին քիմիական մի շարք սինթեզների և դեղանյութերի պատրաստման գործընթացներին:
Այցի ընթացքում ուսանողները որոշել են սինթեզված նյութերի մաքրությունը, կատարել նրբաշերտային քրոմատիգրաֆիա: Ուսումնասիրեցին նաև ինֆրակարմիր սպեկտրոսկոպիան, տեսանելի լույսի տիրույթները: Գործնական դասի ավարտին ուսանողները ամբիոնի վարիչ՝ Նոնա Հավհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին նաև կենսաբանական լաբորատորիա, որտեղ ներկա գտնվեցին սպիտակ առնետների վրա կատարվող փորձարկումներին:
Ամփոփելով գործնական դասը, ուսանողները խնդրեցին ամբիոնի վարիչ՝ Նոնա Հովհաննիսյանին նմանատիպ դասերը կազմակերպեն հաճախակի, քանի որ այցը շատ տպավորիչ էր և հետաքրքիր:
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍ «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՑ
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը