17.11.2022թ. «Գրիորիս» բժշկա-հումանիտար քոլեջի Զինվորական նախնական պատրաստության դասախոս, Քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ, փոխգնդապետ` Համլետ Ավոյանի նախաձեռնությամբ առաջին կուրսի ուանողները այցելեցին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ» Համահայկական հայրենասիրական Հասարակական Կազմակերպություն: Հայաստանի ԴՕՍԱԱՖ ՀԿ հրաձգարանում անցկացվեց նախնական զինվորական պատրաստության առարկայից գործնական պարապմունք: Պարապմունքը անցկացվեց կրակային պատրաստությունից՝ «ԱԿ-74» և «ԱԿ-47» ինքնաձիգների մասերի և մեխանիզմի ծանոթացում, զենքի քանդել և հավաքել, ինչպես նաև անցկացվեց գործնական հրաձգություն օդամղիչ հրացանից՝ փորձնական և ստուգողական, որը մեծ ոգևորույթուն առաջացրեց ուսանողների մոտ:
Լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողները պարգևատրվեցին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի ղեկավարության կողմից անվանական պատվոգրերով և մեդալներով:
Ամենա բաձր արդյունք ցուցաբերած առաջին կուրսի ուսանողուի Էլիզա Հովհաննիսյանը պարգևատրվեց անվանկան պատվոգրով, գավաթով և մեդալով: