Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԻՆԱԿՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ

2022թ. մայիս 4-ին տեղի ունեցավ «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի տնօրինական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստը, Հիմնադիր՝ Մ.Նանյանի նախագահությամբ: Նիստին ներկա էին խորհրդի քարտուղար՝ Լ.Հարությունյանը, անդամներ՝ Ն.Եգորյանը, Ա.Գյոզալյանը, Ս.Կեսոյանը, Ն.Սահակյանը, Ս.Հովհակիմյանը, ՈԱ պատասխանատու` Ա.Գ.Գյոզալանը, Ուսանողական խորհրդի նախագահ՝ Ա.Խուդաթյանը, արտաքին շահակից՝ Ա.Բարեղամյանը:  Ընդլայնված նիստին հրավիրվել էին՝ ամբիոնի վարիչներ՝ Ա.Մարգարյանը, Լ.Բաբայանը, Ա.Մելքոնյանը, Ա.Գրիգորյանը, ուսանողական խորհուրդը ամբողջ կազմով, ինչպես նաև պատվավոր հյուր՝ «Միասնական սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոնի տնօրեն՝ Ա.Թորոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվեցին Քոլեջում իրականացվող հիմնարար բարեփոխումների արդյունքները: ՈԱԱԿ հիմնադրամի կողմից Ինստիտուցիոնալ հավատարմագրման դիմում հայտի ընդունման մասին տեղեկատվությունը, պլանավորվող նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ապագա անելիքները:  Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Միասնական սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոնի տնօրեն՝ Ա.Թորոսյանը, նա նախ ողջունեց նիստի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց հրավերի և իրենց կոնտրոնի հետ ակտիվ համագործակցության համար: Ա.Թորոսյանը նախ ամփոփ և բովանդակալից ներկայացրեց սոցիալական ապահովության, մասնավորապես զբաղվածության ոլորտում իրականացվող աշխատանքները, քոլեջի հետ հետագա համագործակցության ուղղություններն ու անելիքները: Հետո ողջունեց քոլեջում նման նախաձեռնությունները, համագործակցությունը պետական և մասնավոր կառույցների հետ: Նիստի վերջում ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ՝ Ն.Եգորյանը համաձայն տնօրենի հրամանի, ներկայացրեց խրախուսմանն ներկայացված դասախոսական և ուսանողական կազմին: Դասախոսական և ուսանողական կազմին որպես խրախոսում տրվեցին Քոլեջի անվանական շնորհակալագրեր և դրամական պարգևներ:
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը