«Գրիգորիս» բժշկա – հումանիտար քոլեջում մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը։ Ամփոփիչ ատեստավորումը շրջանավարտի գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգումն է։
Հաջողություն ենք մաղթում բոլոր ուսանողներին, և հույս հայտնում, որ կլինեն պատրաստված և քննական այդ դժվարին և պատասխանատու քայլը պատվով կկատարեն։ Վստահ ենք, որ ձեր գիտելիքներն ազատ ու համարձակ ցուցաբերելով, մեծ հաջողության կհասնեք։






