2025 թվականի ապրիլի 1-ին և 3-ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջում տեղի ունեցավ «Դասավանդման ժամանակակից մոտեցումներն ու մեթոդները» խորագրով երկօրյա վերապատրաստում:
Բացի «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի անձնակազմից, վերապատրաստմանը մասնակցեցին նաև Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի, Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջի և Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոսական և վարչական անձնակազմից ընդհանուր 42 մասնակից:
Վերապատրաստման առաջին օրը Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հ.գ.թ., պրոֆեսոր Ռուզաննա Պետրոսյանը առցանց տարբերակով ներկայացրեց «Ավանդական և ժամանակակից ուսուցում» թեմայով հետաքրքիր և բովանդակալից դասախոսություն:
Վերապատրաստման երկրորդ օրը ՀՀ ՊԿԱ Հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Լաուրա Պետրոսյանը քոլեջում հանդիպման ժամանակ ներկայացրեց «Դասավանդման և ուսոցման ժամանակակից մեթոդները» թեմայով հետաքրքիր և ինտերակտիվ դասախոսություն: Լաուրա Պետրոսյանի առաջարկով հանդիպման ընթացքում կազմակերպվեց առաջարկությունների, տարբեր մտքերի փոխանակում և քննարկում:
Երկու փորձագետների կողմից կազմակերպիչներին առաջարկվեց կազմակերպել ևս երկու հանդիպում, արդեն օֆլայն տարբերակով, որն էլ հավանության արժանացավ «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի հիմնադիր Մարինե Նանյանի կողմից:
Վերապատրաստման մասնակիցներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր: