Կրթությունը բարձրագույն արժեք է և զբաղվածության ապահովման կարևորագույն գործոն:
Այս խորագրով ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունն ակտիվացնելու և խորացնելու նպատակով Շենգավիթի ՏԿ և քոլեջների միջև կայացավ հանդիպում-քննարկում: Նման ձևաչափով հանդիպում-քննարկումն առաջին անգամ էր: Մինչ այդ կայացել էր բացառապես անհատական հանդիպումներ:
Հանդիպմանը մասնակցում էին «Գրիգորիս բժշկա-հումանիտար քոլեջ» ՍՊԸ, «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ, «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ, «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի քոլեջ» ՊՈԱԿ, «Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ, «ՀԱԱՀ-ի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ, «Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ կարիերայի պատասխանատուները:
ՏԿ կողմից ներկայացվեցին զբաղվածության ապահովման ոլորտում իրականացված և առաջիկայում իրականացվելիք աշխատանքները: ՏԿ-ն հայտնեց իր պատրաստակամությունը ինչպես գործատուների և քոլեջների միջև կայուն կապ ապահովելու, այնպես էլ մասնագիտական կողմնորոշման նպատակով գործնական ուսուցման և վարպետաց դասերի իրականացման ուղղությամբ:
Հանդիպման արդյունքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ էլ ավելի խորացնելու և ակտիվացնելու փոխադարձ կապերը, նախանշաններից առաջիկա համատեղ իրականացվելիք ծրագրեր:
Կրթությունը բարձրագույն արժեք է և զբաղվածության ապահովման կարևորագույն գործոն
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը