Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՄԱՍԻՆ

«Գրիգորիս» բժշկա – հումանիտար քոլեջ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) հայտարարում է մրցույթ մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար:

«Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության «Ատամնատեխնիկական նյութագիտություն», «Ստոմոտոլոգիական հիվանդություններ»,  «Փոքր և մեծ աղորիքների մասնավոր անատոմիա, ատամնաշար, օկլյուզիա, կծվածք» մոդուլային դասընթացներ դասավանդող դասախոս:
Մանկավարժի թափուր տեղի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշիչով սահմանված պահանջները.

Ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

Մրցույթի անցկացման օր՝ 04.11.2022թ.
Մրցույթի անցկացման ժամ՝ 11:00
Մրցույթի անցկացման վայր՝ «Գրիգորիս»  բժշկա – հումանիտար քոլեջ
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը`
  • դիմում (Ձև 1),
  • կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
  • անձնագիր (բնօրինակը և պատճենը),
  • աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք,
  • ինքնակենսագրություն (Ձև 4),
  • մեկ լուսանկար` 3×4 չափի,
  • այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
  • Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերը ընդունվում են 2022թ. հոկտեմբերի 19-ից մինչև 2022թ. նոյեմբերի 1-ը ներառյալ:

Փաստաթղթերի ընդունման վայր՝ ք. Երևան, Արշակունյաց 40, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ «Գրիգորիս» բժշկա – հումանիտար քոլեջ ՍՊԸ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

 +37443543360/+37494305515
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը