Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Հոկտեմբերի 29֊ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի «Դեղագործություն», «Քույրական գործ», «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությունների lll կուրսի ուսանողները «Ընդհանուր հոգեբանության» առարկայի դասախոս՝ Ա.Ստեփանյանի ուղեկցությամբ այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն֊թանգարան։

Այցելության նպատակն էր ճանաչել հայ հանճարին և արվեստի գլուխգործոցներին։

Ուսանողները ծանոթացան նկարչի տարբեր ժամանակաշրջաններում արված աշխատանքների, նրա գործունեության առանձնահատոկությունների հետ։

Մ. Սարյանի արվեստը բուռն հետաքրքրություն առաջացրեց ուսանողների մոտ։

Օրը հագեցած էր արվեստի մասին քննարկումներով, նոր գիտելիքներով և վառ տպավորություններով։

Ոգևորությունն այնքան մեծ էր, որ առաջացավ ցանկություն ծանոթանալ հայկական պատմամշակութային կոթողների և արվեստի գործերի հետ։

Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը