Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑ

2023 թվականի մարտի 22-ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի «Սոցիալ-տնտեսագիտական, ընդհանուր հումանիտար և բնագիտական առարկա­նե­րի» ամբիոնի վարիչ Լիլիթ Բաբայանի նախաձեռնությամբ կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշման այց  Երևանի համար 45 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների համար: Դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ՝ Ա.Գրիգորյանի գլխավորությամբ աշակերտներին քոլեջում դիմավորեցին  քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ՝ Լ.Հարությունյանը, ուսումնական մասի պատասխանատու՝ Հ.Քոչարյանը, ՄՌԿ և ընդհանուր բաժնի վարիչ՝ Ա.Գյոզալյանը և ուսոանողական խորհրդի նախագահ՝ Ժ.Թարխանյանը: Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան քոլեջի գործունեությանը, մասնակցեցին գործնական դասերին: Մասնագիտական գործնական դասընթացներին մասնակցելով դասախոսները և ուսանողները սիրով պատասխանեցին աշակերտների հարցերին, հանգամանորեն ներկայացրեցին իրենց գործնական աշխատանքները, լաբորատոր սարքավորումները, մուլյաժները և այլն: Այցի վերջում աշակերտները խորհրդակցեցին նաև ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ:

Այցը ամփոփվեց խմբակային լուսանկարով:              

Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը