Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ «ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋՈՒՄ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագետներն հունիսի 5-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրին Գրիգորիս բժշկա-հումանիտար քոլեջում: Մշտադիտարկման այցի նպատակն էր դիտարկել հավատարմագրումից հետո քոլեջի արձանագրած առաջընթացը և որակի ներքին ապահովման համակարգի ազդեցությունը քոլեջի զարգացման վրա։

Մշտադիտարկման առանցքում էին. 

  • որակի ներքին ապահովման համակարգի ազդեցությունը հաստատության կարիքների վերհանման ու զարգացման նպատակով,
  • ՄԿԾ-ների և գնահատման համակարգի բարելավման նպատակով իրականացվող գործընթացները։

ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը հանդիպում-քննարկումներ ունեցան քոլեջի տնօրենի և փոխտնօրենների, ամբիոնների վարիչների և դասախոսների, ուսանողների, ՈԱ պատասխանատուի հետ:

 Հանդիպումների ընթացքում քննարկվեցին.

  • ՈԱ համակարգի առջև դրված խնդիրները և դրանց գնահատման ցուցիչները,
  • ՈԱ աշխատանքների պլանավորումը, իրականացված աշխատանքների արդյունքները,
  • միջառարկայական կապերի ձևավորման փորձառությունը,
  • մասնագիտական մտածողություն ձևավորող առաջադրանքները և ձևավորող գնահատման իրականացումը,
  • գործատու-դասավանդողների կողմից մասնագիտության ժամանակակից պահանջների ինտեգրման գործընթացը և արդյունքները ՄԿԾ-ում,
  • օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացումը դասախոսների շրջանում միջազգային ուսանողների դասավանդման արդյունավետության բարձրացման համար։

Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները կարևորեցին, որ  ՄՈՒՀը․  

  • հստակեցնի գնահատման մեթոդները՝ ապահովելով համապատասխան արձագանք ուսանողներին ակնկալվող արդյուքնները ձևավորելու համար,
  • պահպանի ՄՈՒՀ-ի կողմից ստեղծված «դասախոսական ռեզերվի» գաղափարը և ավելացնի նոր մասնագետեներով՝ կադրային ճգնաժամերը կանխելու համար։
  • զարգացնի միջառարկայական կապերը, քայլեր ձեռնարկի մասնագիտական օտար լեզվի իմացությունը խրախուսելու, մասնագիտական մոդուլներում նաև օտարալեզու առաջադրանքներ ներդնելու ուղղությամբ։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/anqa.foundation/ 

Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը