ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար հայտարարում է մրցույթ՝ «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով:
Մրցույթի նպատակն է նպաստել բռնցքամարտ մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում բռնցքամարտ մարզաձևի նկատմամբ հետաքրքրության խթանմանը:
Մրցույթի պայմաններն ու կանոններն են.
- Մայիսի 7-ից 14-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհրապարակվի հայ բռնցքամարտիկների՝ տարբեր տարիներին գրանցած հաջողությունների վերաբերյալ հարցեր:
- Այն օգտատերը, որն առաջինը կպատասխանի «Ո՞ր բռնցքամարտիկն է և ե՞րբ է նվաճել տիտղոս» հարցին, կճանաչվի «օրվա հաղթող»:
- պատասխանը պետք է գրել հայատառ,
- պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
- արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
- հրապարակված տարբերակի հետ պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ,
- նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:
Խնդրում ենք ապահովել աշակերտների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների պատշաճ իրազեկումը մրցույթի անցկացման ժամկետների, բովանդակության, պայմանների ու կանոնների վերաբերյալ:
Հաղթած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով: