Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ՆԵՐՔՈԼԵՋԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՎԻԿՏՈՐԻՆԱ

«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի Ուսանողական խարհրդը պարբերաբար իրականացնում է ակտիվ գործունեություն քոլեջի ուսանողական համակազմի շրջանում: Ուսանողական խորհուրդը, խորհրդի նորընտիր նախագահ՝ Անահիտ Վարդանյանին նախաձեռնությամբ 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակը ամփոփեցին հերթական հետաքրքիր միջոցառմամբ:

27.12.2024թ.-ին  կազմակերպվեց ներքոլեջային  «Ինտելեկտուալ վիկտորինա» խորագրով հետաքրքիր միջոցառում:

Միջոցառման նպատակն էր՝

Միջոցառման հիմնական խնդիրներն էին՝

Միջոցառումը տեղի ունեցավ քոլեջի թիվ 6 լսարանում, որը հատուկ այդ նպատակով կահավորվել էր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով և սարքերով:

Միջոցառմանը մասնակցեցին 4 մասնագիտություններից բոլոր կուրսերից ձևավորված 3 թիմ:

Միջոցառմանը հրավիրված էին նաև քոլեջի դասախոսական կազմը, ամբիոնի վարիչները և ուսանողներ:

Վիկտորինան անցավ շատ հետաքրքիր, լարված և ամենա կարևորը ընկերական և ջերմ մթնոլորտում:

Հաղթողներին տրվեցին համապատասխան պատվոգրեր և մեդալներ:

Ամփոփելով միջոցառումը, ուսանողական խորհրդի նախագահ Անահիտ Վարդանյանը նախ շնորհակալություն հայտնեց Քոլեջի հիմնադիր Մ.Նանյանին, աջակցության և ոգևորության համար  և վստահեցրեց, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական և ավելի ընդլայնված կազմով:

Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը