Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

«Նախնական զինվորական պատրաստվածության» առարկայից բաց դաս

2021 թվականի սեպտեմբերի 29 – 30-ը «Գրիգորիս» բժշկա հումանիտար քոլեջի II կուրսի Ա և Բ խմբերի ուսանողները «Նախնական զինվորական պատրաստվածության» դասընթացի շրջանակում այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության, պաշտպանության համար զոհաբերած և 44 օրյա պատերազմի ժամանակ Հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին:

Ուսանողները ցուցաբերեցին բացառիկ համախմբվածություն և կազմակերծվածություն:

Դասախոսներ` Տ.Գրիգորյանը, Հ.Քոչարյանը և Ն.Եգորյանը ուսանողներին ներկայացրեցին Արցախյան ազատագրական պայքարի մասին դրվագներ:

Ուսանողները դասախոսների հետ միասին ծաղիկներ դրեցին 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների և արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված հերոսների շիրիմներին:

Այցելեցին և ծաղիկներ դրեցին նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, և զորավար Անդրանիկի շիրիմներին:

Ամփոփելով այցը ուսանողները Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատի մոտ լուսանկարվեցին:
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը