Ուսումնական մաս
Ուսումնական մասի անձնակազմը


Լիլիթ Հարությունյան
Բաժնի վարիչ


Հասմիկ Քոչարյան
Ուսումնական մասի
վարիչի օգնական
վարիչի օգնական
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Ուսումնական մասը «Գրիգորիս» բժշկա - հումանիտար քոլեջի կառուցվածքային ստորաբաժանումն է, որը գործում է Քոլեջի կանոնադրության և բաժնի կանոնակարգին համապատասխան:
Ուսումնական մասը իրականացնում է.
- Պետական կրթական չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան կրթությամբ կադրերի ուսուցման, որակավորման գործընթացների վերահսկում:
- Ուսումնառողների ընդունելության, հեռացման, ազատման, տեղափոխման, ուսանողական իրավունքների վերականգնման և այլ գործավարություն:
- Կազմակերպում, համակարգում և վերահսկում է քոլեջի առարկայական /ցիկլային/ հանձնաժողովների (ամբիոնների) գործունեությունը, յուրաքանչյուր ուսումնական տարվա տարեկան ուսումնական բեռնվածությունների հաշվարկները և հաստատումը:
- Մշակում և հաստատման է ներկայացնում ուսումնական դասացուցակները:
- Բաշխում է լսարանային ֆոնդը և իրականացնում վերահսկողություն առարկայական դասընթացների կատարումը ըստ դասացուցակի:
- Մշակում է ուսանողական տոմսի, ստուգարքային գրքույկի, դասերին ուսանողների հաճախումների հաշվառման մատյանի, ուսանողի ուսումնական քարտի և այլ ուսումնական փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները:
- Ամփոփում է կիսամյակային քննաշրջանների ստուգարքների և քննությունների արդյունքները, քոլեջի տարեկան վիճակագրական հաշվետվությունները և հանձնում քոլեջի տնօրենին՝ ՀՀ ազգային վիճակագրության ծառայություն և ՀՀ ԿԳՄՍ նախարարություն: