Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ՈՒՍՈՒՑՈՂԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ

2023 թ․ մայիսի 14-ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի «Սոցիալ-տնտեսագիտական, ընդհանուր հումանիտար և բնագիտական առարկաների առարկաների ամբիոնի վարիչ՝ Լիլիթ Բաբայանի և դասախոս՝ Անուշ Ստեփանյանի նախաձեռնությամբ «Դեղագործություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների համար կազմակերպվեց էքսկուրսիա Հայաստանի գեղատեսիլ վայրերով՝ Սևանա լիճ և Դիլիջան։
Չնայած փոփոխվող եղանակին, օրը լի էր դրական էմոցիաներով, տպավորություններով և ուրախ տրամադրությամբ։
Էքսկուրսիայի առաջին կանգառը Սևանավանքն էր, որի կառուցումը սկսվել է դեռևս 4-րդ դարում և որի հիմնադիրը եղել է Գրիգոր Լուսավորիչը։ Շնորհիվ յուրահատուկ դիրքի, վանքից բացվում է անկրկնելի տեսարաններ դեպի Սևանա լիճը, որն այդ օրը ստացել էր կապույտի բոլոր երանգները։
Ճանապարհը շարունակվեց դեպի Դիլիջան, որտեղ ուսանողները այցելեցին Հաղարծին վանք, ծանոթացան վանքի պատմությանը և լեգենդներին։ Հիանալով անկրկնելի բնությամբ և անտառներով, ուսանողները այցելեցին Գոշավանք։ Շնորհիվ Մխիթար Գոշի ավանդին, վանքը ժամանակին եղել է ոչ միայն կրոնական, այլ խոշոր կրթական և մշակութային կետրոն։
Հանգիստը և լավ ժամանցը ուսանողները շարունակեցին Պարզ լճի մերձակայքում՝ խաղերով, հետաքրքիր զրույցներով, վայելելով աննկարագրելի գարնանային բնությունը։
Հետդարձի ճանապարհին ուսանողները այցելեցին նաև Դիլիջանի ամֆիթատրոնը և զբոսնեցին հին քաղաքի տարածում։
Նախատեսվում է նմանատիպ միջոցառումները դարձնել շարունակական, քանի որ նման էքսկուրսիաները խթանում են էլ ավելի ճանաչել Հայաստանը:
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը