Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

Պատմական ակնարկ

«Գրիգորիս»բժշկա-հումանիտար քոլեջ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) ստեղծվել է «Երևանի տնտեսա — իրավագիտական համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) «գրանցված ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից 03.05.1995թ., գրանցման թիվ՝ 286.080.01196, պետական գրանցման վկայական՝ 03/Ա060675»:

2006թ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում հանդիսանում է նրա  իրավահաջորդը և շարունակում  է իր առաքելությունը՝ պահպանելով  բարի  համբավն  ու նաև  ճանաչումը  արտերկրում:

 Ընկերությունը ունի իր ֆիրմայի անվանումը «հայերեն, ռուսերեն նաև անգլերեն, գրառումներով» ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք, դրոշմներ և ձևաթղթեր,  ինչպես  նաև  խորհրդանիշ, օրենքով  սահմանված կարգով գրանցված ապրանքային առևտրային և այլ  նշաններով  անհատականացնող  այլ  միջոցներ:

«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջն ունի շենքային բավարար պայմաններ վարձակալությամբ, որը  գտնվում է Արշակունյաց 40 հասցեյում.

  • մասնաշենք, որը հագեցած է լսարաներով, կաբինետ-լաբորատորիաներով և օժանդակ հարմարություններով:
  • Ունի գրադարան «սեփական» որից օգտվում են քոլեջի ուսանողներն ու դասախոսները:
  • Մարզադահլիճ և մարզահրապարակ՝ «վարձակալությամբ» համապատասխան մարզասարքերով, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին մարզվել, կազմակերպել մարզական տարբեր միջոցառումներ:
  • Միջոցառումների դահլիճ, որտեղ կազմակերպվում են բազմազան միջոցառումներ՝ համերգներ, գրական ցերեկույթներ, համաժողովներ, շնորհանդեսներ և այլն:
  • ՈՒսումնական մասի կաբինետ, որտեղ անցկացվում են ոչ միայն քոլեջում գործող խորհուրդների և հանձնաժողովների նիստերը այլ նաև սեմինարներ, քննարկումներ, հանդիպումներ և  այլն:
  • Կաբինետ-լաբորատորիաների կողքին գործում է անվտանգության և առաջին օգնության կաբինետը, որտեղ ուսանողներին և քոլեջի աշխատակազմին ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:

«Գրիգհորիս»  բժշկա — հումանիտար  քոլեջն իրականացնում է միջնակարգ լրիվ ընդհանուր և հիմնական ընդհանուր կրթության հիմքերով կրթական ծրագրեր, ուսանողակենտրոն մոդուլային ուսուցմամբ.

  1. «Քույրական գործ»
  2. «Ատամնատեխնիկական գործ»
  3. «Դեղագործություն»
  4. «Մանկաբարձական գործ»

Համաձայն ներկայիս գործող Ռազմավարական զարգացման ծրագրի նախատեսվում  է  որպես  նորարարություն և բարեփոխում մշակել  և  մոտ  ապագայում իրավունք  ձեռք բերել  իրականացնելու  ուսուցում  նոր  մասնագիտությամբ՝ «Բուժական կոսմետոլոգիա»:

Քոլեջի  դասախոսական  կազմը  իր  բարեխիղճ  աշխատանքի  շնորհիվ  արժանացել  է ՀՀ ԿԳՄՍ  նախարարության  վստահությանը անցկացնելու պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց  պետական  ամփոփիչ  ատեստավորման  քննությունների անցկացումը:

Քոլեջի տնօրինությունը ջանք ու եռանդ չի խնայում ստեղծելու ուսումնամեթոդական հարուստ համալիր, ապահովելու դասախոսների մասնագիտական առաջընթացը, ներդնելու ուսուցման նոր մեթոդներ ու տեխնոլոգիաներ, առաջավոր փորձ և այն տարածելու ուղղությամբ կազմակերպելու տարբեր միջոցառումներ. սեմինարներ, համաժողովներ, հանդիպումներ ՀՀ և արտերկրի առաջավոր մասնագետների հետ:

Քոլեջի ղեկավարության կողմից պարբերաբար կազմակերպել են այցելություններ ինչպես  հանրապետությունում այնպես էլ արտասահմանում գտնվող համանուն ուսումնական հաստատություններ, ուսումնասիրելու մասնագիտական բնագավառում կիրառվող նոր  մեթոդները, ինչպես  նաև  ներկայացնելու  մեր ձեռքբերումները ուսման  բնագավառում:

Ուսումնառության ընթացքում քոլեջի ուսանողները, բացի իրենց մասնագիտություններից, ուսումնասիրում են տարբեր համակարգչային ծրագրեր, ծանոթանում են օտար երկրների ավանդույթներին:

«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջը սերտորեն համագործակցում է միջազգային առաջավոր ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ.

  1. Իդա-Վիրումաա ուսումնական կենտրոն (Էստոնիայի Հանրապետություն)
  2. Կաունասի «Սուրբ Իգնատիուս  Լոյոալայի» քոլեջ (Լիտվայի Հանրապետություն)
  3. Վիլնյուսի զբոսաշրջության և առևտրի դպրոց (Լիտվայի Հանրապետություն )
  4. Հյուսիս-կովկասյան դաշնային համալսարան (ՌԴ, Պյատիգորսկի մասնաճյուղ)
  5. Վալգա մասնագիտական ուսումնական կենտրոն (Էստոնիայի Հանրապետություն)
  6. «Մոսկվայի բժշկական քոլեջ»Դաշնային պետական ​​բյուջետային մասնագիտական ​​ուսումնական հաստատություն
  7. «Գրոդնոյի պետական բժշկական քոլեջ» (Բելառուսի Հանրապետություն):
  8. «Campus International» ՍՊԸ (Հնդկաստան-Հայաստան):
  9. «Պանացեա հանրային քոլեջ» (Վրաստանի Հանրապետություն):

Քոլեջը  ունի  բազմաթիվ  սոցիալական  գործընկերներ՝ այդ  թվում  նաև  գործատուներ,  ովքեր ապահովում են քոլեջի ուսանողների ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաները, իսկ հետագայում լավագույն ուսանողներին հնարավորություն  ընձեռնում ընդունվելու  աշխատանքի.

  • Հայաստանի գործատուների հանրապետական միություն
  • Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն
  • «Մոր և Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»
  • «Լևոն և Լամարա» դեղատների  ցանց
  • «ՎԱԳԱ ՖԱՐՄ» ՍՊԸ դեղատների ցանց
  • «Ալա Ֆարմ» դեղատների ցանց
  • « Մեդլայն Ֆարմ» ՍՊԸ
  • « ՖարմԷքս» ՍՊԸ
  • «Նյու-Հոպ» ատամնաբուժական կլինիկա ՍՊԸ

Գրիգորիս բժշկա-հումանիտար քոլեջը հիմնադրման պահից մինչ օրս տվել է մոտ 1400 շրջանավարտ և այսօր էլ պատրաստում է իր առաքելությանն ու նպատակներին, ՀՀ որակավորումների ազգային շրջանակի պահանջներին համահունչ, մրցունակ մասնագետներ ՀՀ աշխատաշուկայի համար: