Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 13֊ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի պատմության դասախոս Լ. Բաբայանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ քոլեջի առաջին կուրսի՝ 101 և 102 խմբի ուսանողների համար կազմակերպվեց այցելություն Հայաստանի պատմության թանգարան։ Թանգարանում այցելուների դիմավորեցին մեծ ջերմությամբ, թանգարանի գիտաշխատողը նախ ներկայացրեց Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման պատմությունը, որից հետո ուսանողներին հանգամանորեն ներկայացրեցին հայոց պատմության ակունքներին, սկսած հայ ժողովրդի ծագումնաբանությունից մինչև մեր ժամանակները։ Ներկայացվեց հայոց հնագույն մայրաքաղաքներից` Դվին, Արտաշատ և Վաղարշապատից հայտնաբերված գտածոները և նյութերը, ներկայացվեց Սևանա լճի ավազանից հայտնաբերված պեղված նյութերը և Տիգրան Մեծի կողմից հատած դրամները: Էքսկուրսիայի ավարտին ուսանողները շնորհակալություն հայտնեցին թանգարանի գիտաշխատողներին, այդքան հետաքրքիր և բովանդակային տեղեկատվություն մատուցելու համար: Դասընթացը հաջողված էր և ուսանողները պատմական հարուստ գիտելիքներով վերադարձան տուն:
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը