Գրիգորիս

"GRIGORIS" MEDICAL-HUMANITIES COLLEGE

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՄԱՍԻՆ

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ ՍՊԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գրիգորիս» բժշկա – հումանիտար քոլեջ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) հայտարարում է մրցույթ մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար.

«Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա», «Դեղաձևերի տեխնոլոգիա», «Մանկաբուժություն», «Թերապիա» (մոդուլներ), «Օտար լեզու» (անգլերեն) դասընթացներ դասավանդող դասախոսներ:

Մանկավարժի թափուր տեղի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշիչով սահմանված պահանջները.

Ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է: Դիմորդների կողմից անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Մրցույթի անցկացման օր՝ 27.08.2025թ.

Մրցույթի անցկացման ժամ՝ 10:30

Մրցույթի անցկացման վայր՝ «Գրիգորիս» բժշկա – հումանիտար քոլեջ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը`

• դիմում տնօրենի անունով,

• կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

• անձնագիր (բնօրինակը և պատճենը),

• աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք,

• ինքնակենսագրություն,

• երկու լուսանկար` 3×4 չափի,

• այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

• Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերը ընդունվում են 11.08.2025թ. մինչև 22.08.2025թ.ը ներառյալ:

Փաստաթղթերի ընդունման վայր՝ ք. Երևան, Արշակունյաց 40, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ «Գրիգորիս» բժշկա – հումանիտար քոլեջ ՍՊԸ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +37443543360/ +37498755522

Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը