Գրիգորիս

"GRIGORIS" MEDICAL-HUMANITIES COLLEGE

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ ՍՊԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գրիգորիս» բժշկա – հումանիտար քոլեջ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) հայտարարում է մրցույթ մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար.

«Քույրական գործը վարակիչ հիվանդությունների ժամանակ: Ընդհանուր բաժին», «Քույրական գործը վարակիչ հիվանդությունների ժամանակ: Մասնավոր բաժին» և «Համաճարակաբանություն» մոդուլների դասավանդող դասախոսներ:

Մանկավարժի թափուր տեղի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշիչով սահմանված պահանջները.

Ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

Մրցույթի անցկացման օր՝ 08.09.2026թ.

Մրցույթի անցկացման ժամ՝ 10:30

Մրցույթի անցկացման վայր՝ «Գրիգորիս» բժշկա – հումանիտար քոլեջ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը`

• դիմում տնօրենի անունով,

• կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

• անձնագիր (բնօրինակը և պատճենը),

• աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք,

• ինքնակենսագրություն,

• երկու լուսանկար` 3×4 չափի,

• այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

• Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերը ընդունվում են 21.08.2026թ. մինչև 08.09.2026թ.ը ներառյալ:

Փաստաթղթերի ընդունման վայր՝ ք. Երևան, Արշակունյաց 40, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ «Գրիգորիս» բժշկա – հումանիտար քոլեջ ՍՊԸ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +37494305515/ +37498755522

Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը