Գուցե դուք հենց այս պահին կյանքի այն փուլում եք, երբ կառուցում եք ձեր երազանքները ու որոշում կյանքի ամենամեծ նպատակնե՞րը: Իսկ գուցե արդեն անցել եք այդ փուլը և զբաղված եք՝ այդ երազանքները կյանքի կոչելո՞վ: Կամ էլ գուցե արդեն ամեն ինչի հասե՞լ եք:
2006թ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում հանդիսանում է նրա իրավահաջորդը և շարունակում է իր առաքելությունը՝ պահպանելով բարի համբավն ու նաև ճանաչումը արտերկրում:
Ո՞վ ենք մենք
Մեր մասին
«Գրիգորիս»բժշկա-հումանիտար քոլեջ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) ստեղծվել է «Երևանի տնտեսա - իրավագիտական համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) «գրանցված ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից 03.05.1995թ., գրանցման թիվ՝ 286.080.01196, պետական գրանցման վկայական՝ 03/Ա060675»:



Դեղագործություն
Դեղագործություն, առողջապահության բնագավառ, զբաղվում է դեղանյութերի որոնման, պատրաստման, հետազոտման, պահպանման, իրացման և դեղագործ, ծառայության կազմակերպման հարցերով։
Ատամնատեխնիկական գործ
Ատամների պրոթեզներ, բացակա ատամներին փոխարինող, ինչպես նաև առանձին ատամների պսակների արատները վերացնող հատուկ հարմարանքներ։
Մանկաբարձական գործ
Իրականացնում է հղիների վաղ հայտնաբերման, ծննդաբերների, ծննդկանների, նորածինների հսկման և զննման, ծննդկանների և նորածինների հետծննդյան խնամքի, սպասարկվող բնակչության շրջանում ընտանիքի պլանավորման, վերարտադրողական առողջության պահպանմանը ուղղված միջոցառումներ:
Քույրական գործ
Քույրական գործ, առողջապահության մի ոլորտ, որը կենտրոնացած է անհատների, ընտանիքների, համայնքների խնամքի վրա, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել, պահպանել կամ վերականգնել առողջությունը և կյանքի որակը։
Քոլեջի առաքելությունը
«Գրիգորիս» բժշկա — հումանիտար քոլեջի հիմնական առաքելությունն է պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներով, կարողություններով և պրակտիկ հմտություններով համարժեք կարձագանքեն առկա մարտահրավերներին համապատասխան գործողություններով, կաջակցեն ՀՀ տնտեսության զարգացմանն ու կայացմանը:
