Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

Պատմական ակնարկ

«Գրիգորիս»բժշկա-հումանիտար քոլեջ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) ստեղծվել է «Երևանի տնտեսա – իրավագիտական համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) «գրանցված ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից 03.05.1995թ., գրանցման թիվ՝ 286.080.01196, պետական գրանցման վկայական՝ 03/Ա060675»:

2006թ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում հանդիսանում է նրա  իրավահաջորդը և շարունակում  է իր առաքելությունը՝ պահպանելով  բարի  համբավն  ու նաև  ճանաչումը  արտերկրում:

 Ընկերությունը ունի իր ֆիրմայի անվանումը «հայերեն, ռուսերեն նաև անգլերեն, գրառումներով» ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք, դրոշմներ և ձևաթղթեր,  ինչպես  նաև  խորհրդանիշ, օրենքով  սահմանված կարգով գրանցված ապրանքային առևտրային և այլ  նշաններով  անհատականացնող  այլ  միջոցներ:

«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջն ունի շենքային բավարար պայմաններ վարձակալությամբ, որը  գտնվում է Արշակունյաց 40 հասցեյում.

  • մասնաշենք, որը հագեցած է լսարաներով, կաբինետ-լաբորատորիաներով և օժանդակ հարմարություններով:
  • Ունի գրադարան «սեփական» որից օգտվում են քոլեջի ուսանողներն ու դասախոսները:
  • Մարզադահլիճ և մարզահրապարակ՝ «վարձակալությամբ» համապատասխան մարզասարքերով, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին մարզվել, կազմակերպել մարզական տարբեր միջոցառումներ:
  • Միջոցառումների դահլիճ, որտեղ կազմակերպվում են բազմազան միջոցառումներ՝ համերգներ, գրական ցերեկույթներ, համաժողովներ, շնորհանդեսներ և այլն:
  • ՈՒսումնական մասի կաբինետ, որտեղ անցկացվում են ոչ միայն քոլեջում գործող խորհուրդների և հանձնաժողովների նիստերը այլ նաև սեմինարներ, քննարկումներ, հանդիպումներ և  այլն:
  • Կաբինետ-լաբորատորիաների կողքին գործում է անվտանգության և առաջին օգնության կաբինետը, որտեղ ուսանողներին և քոլեջի աշխատակազմին ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:

«Գրիգհորիս»  բժշկա – հումանիտար  քոլեջն իրականացնում է միջնակարգ լրիվ ընդհանուր և հիմնական ընդհանուր կրթության հիմքերով կրթական ծրագրեր, ուսանողակենտրոն մոդուլային ուսուցմամբ.

  1. «Քույրական գործ»
  2. «Ատամնատեխնիկական գործ»
  3. «Դեղագործություն»
  4. «Մանկաբարձական գործ»

Համաձայն ներկայիս գործող Ռազմավարական զարգացման ծրագրի նախատեսվում  է  որպես  նորարարություն և բարեփոխում մշակել  և  մոտ  ապագայում իրավունք  ձեռք բերել  իրականացնելու  ուսուցում  նոր  մասնագիտությամբ՝ «Բուժական կոսմետոլոգիա»:

Քոլեջի  դասախոսական  կազմը  իր  բարեխիղճ  աշխատանքի  շնորհիվ  արժանացել  է ՀՀ ԿԳՄՍ  նախարարության  վստահությանը անցկացնելու պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց  պետական  ամփոփիչ  ատեստավորման  քննությունների անցկացումը:

Քոլեջի տնօրինությունը ջանք ու եռանդ չի խնայում ստեղծելու ուսումնամեթոդական հարուստ համալիր, ապահովելու դասախոսների մասնագիտական առաջընթացը, ներդնելու ուսուցման նոր մեթոդներ ու տեխնոլոգիաներ, առաջավոր փորձ և այն տարածելու ուղղությամբ կազմակերպելու տարբեր միջոցառումներ. սեմինարներ, համաժողովներ, հանդիպումներ ՀՀ և արտերկրի առաջավոր մասնագետների հետ:

Քոլեջի ղեկավարության կողմից պարբերաբար կազմակերպել են այցելություններ ինչպես  հանրապետությունում այնպես էլ արտասահմանում գտնվող համանուն ուսումնական հաստատություններ, ուսումնասիրելու մասնագիտական բնագավառում կիրառվող նոր  մեթոդները, ինչպես  նաև  ներկայացնելու  մեր ձեռքբերումները ուսման  բնագավառում:

Ուսումնառության ընթացքում քոլեջի ուսանողները, բացի իրենց մասնագիտություններից, ուսումնասիրում են տարբեր համակարգչային ծրագրեր, ծանոթանում են օտար երկրների ավանդույթներին:

«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջը սերտորեն համագործակցում է միջազգային առաջավոր ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ.

  1. Իդա-Վիրումաա ուսումնական կենտրոն (Էստոնիայի Հանրապետություն)
  2. Քոբուլեթիի «Ախալի Թալղա» (Նոր ալիք) տարածաշրջանային քոլեջ (Վրաստանի Հանրապետություն)
  3. Ֆրանսիայի «Ժան   Դրուանտ» հյուրընկալության դպրոց
  4. Կաունասի «Սուրբ Իգնատիուս  Լոյոալայի» քոլեջ (Լիտվայի Հանրապետություն)
  5. «Դոքլենդզ» ակադեմիա (Մեծ Բրիտանիա, Լոնդոն)
  6. Վիլնյուսի զբոսաշրջության և առևտրի դպրոց (Լիտվայի Հանրապետություն )
  7. Հյուսիս-կովկասյան դաշնային համալսարան (ՌԴ, Պյատիգորսկի մասնաճյուղ)
  8. Վալգա մասնագիտական ուսումնական կենտրոն (Էստոնիայի Հանրապետություն)
  9. «Մոսկվայի բժշկական քոլեջ»Դաշնային պետական ​​բյուջետային մասնագիտական ​​ուսումնական հաստատություն
  10. «Գրոդնոյի պետական բժշկական քոլեջ» (Բելառուսի Հանրապետություն):
  11. «Campus International» ՍՊԸ (Հնդկաստան-Հայաստան):

Քոլեջը  ունի  բազմաթիվ  սոցիալական  գործընկերներ՝ այդ  թվում  նաև  գործատուներ,  ովքեր ապահովում են քոլեջի ուսանողների ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաները, իսկ հետագայում լավագույն ուսանողներին հնարավորություն  ընձեռնում ընդունվելու  աշխատանքի.

  • Հայաստանի գործատուների հանրապետական միություն
  • Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն
  • «Մոր և Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»
  • «Լևոն և Լամարա» դեղատների  ցանց
  • «ՎԱԳԱ ՖԱՐՄ» ՍՊԸ դեղատների ցանց
  • «Ալա Ֆարմ» դեղատների ցանց
  • « Մեդլայն Ֆարմ» ՍՊԸ
  • « ՖարմԷքս» ՍՊԸ
  • «Նյու-Հոպ» ատամնաբուժական կլինիկա ՍՊԸ

Գրիգորիս բժշկա-հումանիտար քոլեջը հիմնադրման պահից մինչ օրս տվել է մոտ 1400 շրջանավարտ և այսօր էլ պատրաստում է իր առաքելությանն ու նպատակներին, ՀՀ որակավորումների ազգային շրջանակի պահանջներին համահունչ, մրցունակ մասնագետներ ՀՀ աշխատաշուկայի համար: