14.05.2022 թ-ին Եվրասիա միջազգային համալսարանում անցկացվեց «Միասին կերտենք լավագույն մասնագետներին» համահայկական դեղագործական միջքոլեջային օլիմպիադա դեղագործ ուսանողների համար՝ կազմակերպված Pharm Training Center-ի կողմից։ Տարվա լավագույն ուսումնական հաստատություն ճանաչվեց Երևանի հենակետային բժշկական քոլեջը, 2-րդ պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջը, իսկ 3-րդ տեղը՝ Արմավիրի բժշկական քոլեջը։
«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի ttps://www.facebook.com/marine.nanyan.359/ տնօրինությունը շնորհավորում է օլիմպիադային մասնակցություն ցուցաբերած քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողներին՝ Էվելինա Չրաղյանին , Արմենուհի Սերգոյանին, Աննա Վարդանյանին, Մելինե Խաչատրյանին, Հռիփսիմե Աղաբեկյանին, Ջուլիետա Գրիգորյանին և «Դեղագիտական առարկաների» ամբիոնի դասախոսական կազմին՝ Լևոն Ալեքսանյանին , Նելլի Հայրապետյանին, Աննա Վարդանյանին, Իրինա Վարդանյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Շնորհակալություն ենք հայտնում օլիմպիադայի կազմակերպիչներին՝ Pharm Training Center—ին Գոհար Հովհաննիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև գլխավոր հովանավորներին՝ Alfa Pharm Pharmacy, Garni Line, Եվրասիա միջազգային համալսարանին, հովանավորներ՝ Gedeon Richter Pharmacy Armenia, TheoPharma և մնացած բոլոր գործընկերներին։




















