Դեղագետ/դեղագործ ք. Ապարանում
Նկարագրություն
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է դեղագետների և դեղագործների ք. Ապարանի նորաբաց դեղատանը աշխատելու համար:
Պարտականություններ
• Զբաղվել դեղատանն առկա ապրանքների վաճառքով, սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
• Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
• Լսել հաճախորդներին ու անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն,
• Հետևել սրահում ապրանքների համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
• Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:
Պահանջներ
• Բարձրագույն կամ միջին մասնագիտական` դեղագործական կրթություն
• Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
• Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
• Վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
• Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
• Մասնագիտական գիտելիքներ, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:
Հավելյալ նշումներ
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե career@alfapharm.am էլ․ հասցեին, կամ զանգահարել 011700500 նրք. 116,118,119,260,261,262: