Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի համապատասխան գրությունները 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակից՝ 08.01.2024թ. «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջում մեկնարկեց նախապատրաստական դասընթացները օտարերկրյա քաղաքացիների համար: Նախապատրաստական դասընթացները կազմակերպվել է համաձայն ՀՀ Կառավարության 25.08.2011թ. № 1295-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության» կարգի: Դասընթացներին մասնակցել են 10 Հնդկաստանի Հանրապետության և 1 Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետության քաղաքացիներ: 12.06.2024թ. տեղի ունեցավ «Քույրական գործի հիմունքներ» դասընթացի երկրորդ (գործնական՝ բանավոր և իրավիճակային խնդիրներ) ամփոփիչ ատեստավորման քննությունը: Ամփոփիչ ատեստավուրումն անցավ համաձայն գործող ընթացակարգերի և նորմերի: Հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու՝ Մ.Նարզուխանյանը («Ավանդական բժշկության համալսարանի» հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ), ամբիոնի վարիչ՝ Ա.Գրիգորյան, դասախոսներ՝ Դ.Քոչինյանը, Ք.Բեզոյանը և Ա.Նուրիջանյանը:
Երկու քննությունների ընթացքում բարձր մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ցուցաբերեցին՝ Ռեվաթ Սուշաման, Սրիիլակշմի Սուրեշ Շենոյը, Սուհաիլ Ահամմեդ Մոհամմեդ Քհանին, Էրիկռաջ Քրիստոֆը, Անվին Ջոզեֆը և Ամալ Խավիորը: Նշված շրջանավարտները, հատկապես գործնական քննության ժամանակ ցուցաբերեցին բարձր մասնագիտական վարպետություն, մասնավորապես՝ առաջին բուժ օգնության ցուցաբերման, արհեստական շնչառության, վերակենդանացման գործողություններից, ներերակային և միջմկանային ներարկումների ճիշտ կատարման վարժություններից, որի արդյունքում նախատեսված սիմուլյացիոն մանեկենը ոչ մի սխալ չարձանագրեց:
Քննասենյակը կահավորված էր պատշաճ մակարդակով, բժշկական մահճակալին առկա էր սիմուլյացիոն երկու մարդու ամբողջական հասակի մանեկեններ, մարմնի առանձին մասերի մանեկեններ, քննասեղանին առկա էին մասնագիտական գործիքներ, նյութեր, սարքավորումներ, պրոթեզներ, ինչպես նաև մասնագիտական դիդակտիկ նյութեր։
ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ՆԱԽԱՊԱՏԱՐՍՏԱԿԱՆ ԲԱԺՆՈՒՄ
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը