Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

Արտաքին կապերի բաժին

Արտաքին կապերի բաժնի պատասխանատու

Արայիկ Գյոզալյան (ժամանակավոր պարտականություններ կատարող)

Արտաքին կապերի բաժնի համակարգողներ

Պրակտիկայի և կարիերայի պատասխանատու

Նունե Սահակյան

Ամբիոնի վարիչ

Սուսաննա
Գևորգյան

Ամբիոնի վարիչ

Դիանա Քոչինյան

Ամբիոնի վարիչ

Նոնա Հովհաննիսյան

ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  • միջազգային պայմանագրերով պայմանավորված՝ Քոլեջի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքների համակարգումը, սահմանված կարգով հաշվետվությունների և վերլուծությունների կազմումը և ներկայացումը,
  • միջազգային պայմանագրերի մշակումը, այդ շրջանակում համապատասխան ընթացակարգերի ապահովումը,
  • տեղական և արտասահմանյան ուսումնական հաստատությունների հետ պայմանագրերի և համաձայնագրերի բանակցային գործընթացների կազմակերպումն ու իրականացումը,
  • կրթության և հետազոտական ոլորտում տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ սեմինարների, համաժողովների և այլ միջոցառումների կազմակերպումը,
  • հանրապետությունում և արտերկրում իրականացվող գիտական համաժողովների, գիտաժողովների, տարբեր կազմակերպությունների կողմից ներկայացվող ծրագրերի տեղեկատվության տրամադրումը Քոլեջի դասախոսական և ուսանողական կազմին,
  • միջազգային կազմակերպություններից ստացվող և ուղարկվող գրավոր նյութերի պատրաստման և թարգմանության աշխատանքների կազմակերպումը,
  • օտարերկրյա դիմորդների հավաքագրման աշխատանքների կազմակերպումը և համակարգումը,
  • միջազգային դրամաշնորհների, ՄՈՒՀ-ի կողմից առաջարկվող գիտակրթական և ուսումնական ծրագրերի հայտերի մասին Քոլեջի անձնակազմին ու սովորողներին իրազեկելը,
  • Քոլեջի տնօրենի և աշխատակիցների՝ արտասահմանյան երկրներում իրականացվող վերապատրաստումների, աշխատանքային և պաշտոնական այցերի կազմակերպումը, անհրաժեշտ ընթացակարգերի ապահովումը,
  • օտարերկրյա պետություններ գործուղման մեկնած աշխատակիցների հաշվետվությունների ամփոփումը, դրանց արդյունքների ուսումնասիրությունը, համապատասխան առաջարկությունների ներկայացումը,
  • միջազգային համաժողովների, գիտաժողովների, ուսումնական մրցութային ծրագրերի մասնակցության հայտարարությունների պարբերաբար տեղադրումը համացանցում և միջազգային համագործակցության ցուցատախտակում,
  • ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջազգային համագործակցության իրականացումը:
ԲԱԺՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
  1. Բաժնի գործունեության նպատակն է ընդլայնել Քոլեջի միջազգային կապերը, դրանց որակի և արդյունավետության ապահովումը, միջազգային կրթական համակարգին ինտեգրվելը, մասնագիտական, գիտահետազոտական կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումնն ու ընդլայնումը:
  2. Բաժնի խնդիրներն են`
  • Մշակել և ներդնել Քոլեջի միջազգայնացմանն ուղված քաղաքականություն:
  • Ամրապնդել և ընդլայնել միջազգային մասնագիտական ուսումնական հաստատությունների և կառույցների հետ:
  • Նպաստել միջազգային համագործակցության պայմանագրերով նախատեսված միջոցառումների կազմակերպմանը:
  • Ձևավորել և զարգացնել համագործակցային կապեր Քոլեջի և ՀՀ տարբեր մասնագիտական կրթական հաստատությունների, ընկերությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի տարբեր օղակների հետ:
  • Նպաստել Քոլեջի սովորողների, դասախոսական և վարչական կազմի փոխանակման ծրագրերին:
  • Կազմակերպել հետազոտական և ուսումնական համատեղ միջոցառումներ, սեմինարներ, աշխատանքային հանդիպումներ:
  • Նպաստել ուսումնական գործընթացին` այն ապահովելով միջազգային ՄՈՒՀ-ի առաջավոր փորձի նյութերով և տեղեկատվությամբ:
  • Մասնակցել կրթության որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը նվիրված միջոցառումներին և այլն:

«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի գործընկերները 

Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն նախարարություն համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված ժամկետներում:

Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`

  • դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
  • բարձրագույն ուսումնական հաստատության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատության կողմից,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
  2. դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի,
  3. բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
  4. անձնագրի պատճենը,
  5. սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
  6. կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
  7. 3×4 չափսի 4 լուսանկար,
  8. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,

Դիմորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ոչ ամբողջական կամ թերի լինելու դեպքում դիմորդի փաստաթղթերը չեն ուսումնասիրվելու և վերադարձվելու են դիմորդին։

Դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձըկա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ կետերով (1-8) պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։

Գիտելիքի գնահատման ընթացքում դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած 1-8-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Արտաքին կապերի բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր

Արտաքին կապերի բաժնի կանոնակարգ

Արտաքին կապերի և միջազգայնացմանզարգացման ռազմավարություն 2025-2030թթ.

Քոլեջի 2019-2024թթ. ՌԶԾ-ի Արտաքին կապեր և միջազգայնացում չափանիշով իրականացված աշխատանքների կատարողական

2023-2024 ուստարվա օտարերկրյա շրջանավարտների բավարավածությունը Քոլեջի կողմից մատուցված ծառայություններից

Ուսանողներ հավաքագրող միջազգային ընկերություններ

Ակադեմիկոս Լ.Ա.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ)

ԲԱԲԵԼՈՆ + լեզվի կենտրոն