Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

«Անվտանգություն և առաջին բուժօգնություն» առարկայից բաց դաս

2021թ.-ի դեկտեմբերի 8-ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջում տեղի ունեցավ «Անվտանգություն և առաջին բուժօգնություն» առարկայից հերթական բաց դասը: 

Բաց դասի նպատակն էր` ուսանողներին ներառել արտակարգ դրության ժամանակ առաջին բուժօգնության ցուցաբերման աշխատանքներում: ՈՒսանողները մասնակցել են տարբեր իրավիճակային դեպքերին և ցուցաբերել իրենց տեսական և գործնական գիտելիքները: 

Օրինակ կատարել են վերքի վերամշակում և տարբեր տեսակի կոտրվածքների դեպքում կոտրվածքի անշարժացում (սրունքի, դաստակի, ճակատային հատվածի, ծոծրակային հատվածի և այլն): 

Դասը կարելի է համարել արդյունավետ, քանի որ շատ մեծ դրական արձագանք ունեցավ ուսանողների շրջանում: Ուսանողական խորհուրդը առաջարկեց հաճախակի կազմակերպել նմանատիպ բաց դասեր և հնարավորության սահմաններում կազմակերպել նաև քոլեջից դուրս, որևէ այլ վայրում, ինչպես օրինակ` կիսակառույց շինություններում, դպրոցներում և այլն:

Դասին ակտիվ մասնակցած ուսանողներին քոլեջի տնօրենի կողմից տրամադրվեցին փոքրիկ հուշանվերներ:
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը