Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ԲԱՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ,

25.06.2025թ. – 27.06.2025թ. ‹‹Գրիգորիս›› բժշկա-հումանիտար քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով քոլեջում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը:

Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու քոլեջի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։

27.06.2025թ.՝ ժամը 11:50-12:30-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:

Քոլեջի արտաքին և ներքին շահակիցները, որոնք ցանկություն ունեն փորձագիտական խմբին ներկայացնել որևէ դիտարկում կամ քննարկել որևէ թեմա, կարող են գրանցվել հանդիպմանը՝ մինչև հունիսի 24-ը փորձագիտական խմբի համակարգող Մերի Բարսեղյանին ուղարկելով նամակ՝ m.barseghyan@anqa.am էլհասցեով:

Շնորհակալություն ուշադրության համար:

Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը