Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

2023թ-ի մարտի 24ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները, «Դեղագիտական առարկաների» ամբիոնի վարիչ՝ Նոննա Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի՝ օրգանական և դեղագործական քիմիայի ինստիտուտ։ Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան քիմիական սինթեզների իրականացման, դեղերի արտադրական գործընթացներին։ Մասնակցեցին նաև գործնականում իրականացվող դեղագործական աշխատանքներին: Ինստիտուտի գիտաշխատողները հանգամանորեն բացատրեցին քիմիական սինթեզի փուլերը, հերթական քայլերը և այլն: Ուսանողները շատ տպավորված էին գիտության ոլորտից: Ուսանողները ցանկություն հայտնեցին կրկին անգամ այցելեն և ներկա գտնվելու լաբորատորիաներում իրականացվող հետազոտական աշխատանքներին: Շարունակելի:
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը