Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋԸ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ՝ ԿՆՔԵԼՈՎ ՀՈՒՇԱԳԻՐ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ

«Գրիգորիս» բժշկահումանիտար քոլեջը հետևողականորեն շարունակում է իրականացնել 2024-2028 թթ. Ռազմավարական Զարգացման Ծրագրով նախատեսված «Արտաքին կապեր և միջազգայնացում» չափանիշի գործողությունները՝ ամրապնդելով միջազգային համագործակցության դիրքերը։

Քոլեջի տնօրենի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը, հիմնադիր Մ.Նանյանի գլխավորությամբ, 2025 թվականի հոկտեմբերի 18-ից 26-ը գործուղման էր մեկնել Էստոնիայի Հանրապետության Վալգա քաղաք, Վալգայի տարածաշրջանային մասնագիտական ուսուցման կենտրոնը (Valga Regional Vocational Training Centre)։

Այցի հիմնական նպատակն էր Վալգայի տարածաշրջանային մասնագիտական ուսուցման կենտրոնի հետ համագործակցության հուշագրի վերակնքումը և երկարաժամկետ գործընկերության հիմքերի ստեղծումը՝ կրթության և նորարարության ոլորտներում։

Այցի ընթացքում քննարկվել և համաձայնեցվել են համատեղ գործունեության հետևյալ ուղղությունները.

  • Համատեղ ծրագրեր և նախագծեր:
  • Դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր:
  • Մասնագիտական կրթության ոլորտում թվային լուծումների ներդրում և փորձի փոխանակում:

Կնքված հուշագիրը նպատակ ունի խթանելու Էստոնիայի և Հայաստանի միջև մասնագիտական կրթության միջազգայնացումը, ընդլայնելու քոլեջի ուսանողների ուսուցման և կարիերայի հնարավորությունները։

Գործուղման ընթացքում հայկական պատվիրակությունը մանրամասնորեն ծանոթացել է Վալգայի տարածաշրջանային մասնագիտական ուսուցման կենտրոնի շենքային պայմաններին, ուսումնական գործընթացներին, առկա լաբորատորիաներին, մասնագիտական արհեստանոցներին և որակի ապահովման մեխանիզմներին։

Բացի այդ, «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև Էստոնիայի Վիլջանդի շրջանային ուսումնական կենտրոնի գործընկերների հետ։ Արդյունքում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ հաջորդ հանդիպման ընթացքում երկու հաստատությունների միջև ևս կնքելու համագործակցության հուշագիր։

Այս գործուղումը և կնքված պաշտոնական փաստաթուղթը ևս մեկ կարևոր քայլ է «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի միջազգայնացման ռազմավարության իրականացման ճանապարհին և նոր հնարավորություններ կբացի քոլեջի ուսանողների և դասախոսական կազմի համար։

Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը