Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ ՏՆՕՐԻՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ

2022թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի տնօրինական խորհրդի ընդլայնված նիստ: Նիստը նախագահում էր Քոլեջի հիմնադիր՝ Մ.նանյանը: Նիստին ներկա էին խորհրդի քարտուղար՝ Ժ.Թարխանյանը (ուսանող), Ա.Թորոսյանը (արտաքին շահակից), տնօրենի տեղակալներ՝ Ա.Գ.Գյոզալյանը, Ն.Եգորյանը, ՄՌԿ և ընդհանուր բաժնի վարիչ՝ Ա.Գյոզայանը, ուսումնական մասի վարիչ՝ Լ.Հարությունյանը, պրակտիկայի և կարիերայի բաժնի պատասխանատու՝ Ն.Սահակյանը, դասախոս՝ Հ.Քոչարյանը, ամբիոնների վարիչները: Տօրինական խորհրդի նախագահ՝ Ի.Վարդանանը, անդամներ՝ Հ.Ավոյանը և Լ.Ալեքսանյանը հարգելի պատճառով բացակայում էին: Ընդլայնված նիստի օրակարգում 5 հարց էր.
  1. Ուսումնական մասի 2021-2022 ուստարվա կատարողականի ­ներկայացման մասին։

(Զեկուցող, Ուսումնական մասի վարիչ` Լ.Հարությունյան):

  1. Քոլեջի ստորաբաժանումների 2021-2022 ուստարվա գործունեության հաշվետվության ներկայացում։

(Զեկուցողներ, ստորաբաժանումների ղեկավարներ):

  1. Քոլեջի ուսանողական խորհրդի 2021-2022 ուստարվա գործունեության հաշվետվության ներկայացում։

 (Զեկուցողներ, Ուսանողական խորհրդի նախագահ` Ժ.Թարխանյան):

  1. Քոլեջի 2021-2022 ուստարվա գործունեության ըստ գործող ՌԶԾ-ի ԳԱՑ-ի կատարողականի ներկայացում։

(Զեկուցող, ՈԱ գծով տնօրենի տեղակալ` Ա.Գ.Գյոզալյան):

  1. Քոլեջում ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատաքների մասին տեղեկատվության հաղորդում։

(Զեկուցող,  ՈԱ գծով տնօրենի տեղակալ` Ա.Գ.Գյոզալյան):

 
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը