Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից հուլիսի 10-ին Պրովիզոր-նկարիչ Լեվոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջում անցկացրեց տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ:
Հանդիպումը նախաձեռնել էր Պրովիզոր-նկարիչ Լեվոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի տնօրեն, տիկին Իրինա Հակոբյանը: Հանդիպմանը մասնակցում էին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի ՈԱ աշխատանքների գծով տնօրենի տեղակալ՝ Ա.Գյոզալյանը, ուսումնական մասի մասնագետ՝ Հ.Քոչարյանը, Հյուսիսային համալսարանի բազային քոլեջի տնօրենը իր աշխատակազմով, Ագրարային համալսարանի բազային քոլեջի տնօրենը, Հայ բուսակ համալսարանի բազային քոլեջի ղեկավարությունը՝ ՈԱ գծով պրոռեկտորի գլխավորությամբ, Հումանիտար պետական քոլեջի տնօրենի տեղակալը, ինչպես նաև հյուրընկալող քոլեջի դասախոսական կազմը:
Հանդիպումը վարում էին՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող՝ Լանա Կարլովան և ծրագրի մենեջեր՝ Արփինե Ջրաղացպանյանը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան Էրազմուս+ ծրագրի կողմից ՄԿՈւ ոլորտին տրամադրվող ֆինանսավորման հնարավորություններին։
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան հանդիպման մասնակիցներին ներկայացրին Էրազմուս+ «ՄԿՈւ ոլորտում կարողությունների զարգացման» Գործողության մանրամասները, մասնակցության պայմանները, կոնսորցիումի կազմը, ներկայացվող նախագծի առաջարկի թեմատիկ ուղղությունները, բյուջեի կառուցվածքը և այլ մանրամասներ։
Հանդիպման ընթացքում Պրովիզոր-նկարիչ Լեվոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի տնօրեն, տիկին Իրինա Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց իրենց քոլեջում իրականացվող բարեփոխումների մասին, Գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվեցին և դիտարկվեցին հետագա համագործակցության շրջանակներ։
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից նմանատիպ տեղեկատվական հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ ծրագրի ընձեռած հնարավորությունները շահառուների ավելի լայն շրջանակներին ներկայացնելու համար։
ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊՐՈՎԻԶՈՐ-ՆԿԱՐԻՉ ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը