Հարգելի՛ դիմորդ.
Կից ներկայացված է 2023-2024 ուսումնական տարվա «ԳՐԻԳՈՐԻՍ» բժշկա-հումանիտար քոլեջում ընդունելության համար նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը.
Քոլեջում գործող 4 մասնագիտությունները հավատարմագրված են: Բոլոր մասնագիտություններով շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ:
Բոլոր մասնագիտությունների համար դիմորդները հանձնում են քննություն՝ Կենսաբանություն առարկայից:
Փաստաթղթերի ցանկը.
- Մինչև 16 տարեկան դիմորդների դեպքում՝ ծննդյան վկայական:
- 16 տարեկանից բարձր դիմորդների դեպքում՝ անձնագիր կամ նույնականացման քարտ:
- Կրթության մասին փաստաթղթի բնագիր և պատճեն (ատեստատ):
- Դիմորդի սոցիալական քարտի պատճեն կամ հանրային ծառայության համարանիշ
- Ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիր կան նույնականացման քարտ (պատճենը), եթե դիմորդը անչափահաս է:
- 4 լուսանկար (3X4 չափի):
- Տեղեկանք հաշվառման վայրից (ոստիկանության անձնագրային բաժին)
- 18 տարեկան և բարձր արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման հրաման:
Ցանկացողները այս հղումով կարող են անցնել ընդունելության կարգին
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153567
Հարգելի դիմորդ.
Տեղեկացնում ենք, որ այս տարի ևս ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով https://dimord.emis.am/
Այն ակտիվ կլինի հուլիսի 25-ից սկսած և կգործի մինչև օգոստոսի 3-ը՝ ժամը 18։00:
Այցելելով https://dimord.emis.am/ կայք, ներքևի մասում դուք տեսահոլովակը դիտելով կարող եք ծանոթանալ հայտագրման քայլերին:
Մասնագիտական կողմնորոշման և այլ հարցերի դեպքում կարող եք գրել grigoris16@mail.ru կամ info@grigoris.am պաշտոնական մեյլին:
09:00-18:00 աշխատանքային օրերին կարող եք զանգահարել՝
- 091402959
- 095699919
- 098755522
- 094305515
Հարցերի դեպքում կարող եք մոտենալ քոլեջ Արշակունյաց 40 հասցեով /մուտքը Հայ հունական քոլոջից, 2 -րդ մասնաշենք, 3-րդ հարկ/։
Մասնագիտությունները, ընդունելության տեղերը և ուսումնառության տևողությունը: