«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ ՍՊԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Գրիգորիս» բժշկա – հումանիտար քոլեջ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) հայտարարում է մրցույթ մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար.
«Մանկաբարձական գործ» մասնագիտության «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» (մոդուլներ), «Քիմիա», «Ընդհանուր հոգեբանություն», «Բժշկական հոգեբանություն» (մոդուլներ), «Օտար լեզու (անգլերեն) դասընթացներ դասավանդող դասախոսներ:
Մանկավարժի թափուր տեղի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշիչով սահմանված պահանջները.
Ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:
Մրցույթի անցկացման օր՝ 16.09.2024թ.
Մրցույթի անցկացման ժամ՝ 10:30
Մրցույթի անցկացման վայր՝ «Գրիգորիս» բժշկա – հումանիտար քոլեջ
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը`
- դիմում տնօրենի անունով,
- կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
- անձնագիր (բնօրինակը և պատճենը),
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք,
- ինքնակենսագրություն,
- երկու լուսանկար` 3×4 չափի,
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերը ընդունվում են 29.08.2024թ. մինչև 11.09.2024թ.ը ներառյալ:
Փաստաթղթերի ընդունման վայր՝ ք. Երևան, Արշակունյաց 40, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ «Գրիգորիս» բժշկա – հումանիտար քոլեջ ՍՊԸ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +37494305515/ +37498755525