Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

   ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

06․06․2022թ-ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի հիմնական կրթությամբ 1-ին կուրսի ուսանողները դասախոս Ն․ Եգորյանի ղեկավարությամբ ներկայացրեցին իրենց կողմից իրականացված  հետազոտական  վերլուծական աշխատանք Անգլերեն լեզու առարկայից «Ամերիկյան և բրիտանական Անգլերեն լեզվի տարբերությունները» թեմայով։

Հետազոտական աշխատանքի նպատակն էր ուսումնասիրել և վերլուծել  ամերիկյան և բրիտանական  անգլերեն լեզվի խոսակցական, բառապաշարի, քերականության, ուղղագրության և բառակազմության տարբերությունները։ Ուսանողները յուրաքանչյուրը առանձին ներկայացրեց իր կողմից իրականացված վերլուծությունները և տեսակետները։ Աշխատանքների ներկայացումից հետո տեղի ունեցավ բաց քննարկում , որին մասնակցեցին նաև  բաց դասին ներկա գտնվող դասախոսական կազմը։ Ամփոփելով դասը առաջարկվեց ստացված նյութերը ներառել քոլեջում դասավանդվող անգլերեն լեզվի դասընթացի ծրագրում ՝  որպես առանձին թեմաներ։

 

 

Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը