Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ

2023 թվականի մարտի 22-ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի «Դեղագործություն» մասնա­գիտու­թյան առաջին կուրսի ուսանողները,  «Դեղագիտական առարկաների» ամբիոնի վարիչ՝ Նոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Գիտությունների ազգային ակադեմիայի՝ օրգանական և դեղագործական քիմիայի ինստիտուտ: Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան կենսաբանական լաբորատորիայի գործունեությանը,  ինստիտուտի գիտաշխատողների մասնակցությամբ ներկա գտնվեցին կենսաբանական և քիմիական տարբեր փորձերին: Ինստիտուտի գիտաշխատողների կողմից ներկայացվեցին հետաքրքիր և դիտարժան փորձեր: Այցի վերջում ուսանողներն իրենց գոհունակությունը հայտնեցին ինստիտուտի գիտաշխատողներին և իհարկե ամբիոնի վարիչ՝ Նոնա Հովհաննիսյանին, այդքան հետաքրքիր և օգտակար այցելություն կազմակերպելու համար:

Նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական:

Շարունակելի….

 

Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը