2022թ. դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի Մանկավարժական խորհրդի ամփոփիչ նիստը: Նիստիը նախագահում էր Քոլեջի հիմնադիր, տիկին Մարինե Նանյանը: Նիստին հրավիրած էին Պրակտիկայի և կարիերայի բաժնի պատասխանատու՝ Ն.Սահակյանը և որպես զեկուցող, ՈԱ պատասխանատու՝ Ա.Գ.Գյոզալյանը:
Նիստի օրակարգում՝ 4 հարց.
- 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի ամփոփում:
(Զեկուցող, Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ` Ն.Եգորյան):
- Ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի այցի ամփոփում:
(Զեկուցող, ՈԱ պատասխանատու` Ա.Գ.Գյոզալյան):
- 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի նախապատրաստական աշխատանքների մասին։
(Զեկուցող, Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ` Ն.Եգորյան):
- Քոլեջում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին:
(Զեկուցող, ՈԱ պատասխանատու` Ա.Գ.Գյոզալյան):
Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ` Ն.Եգորյանը ամփոփ ներկայացրեց ընթացիկ ուստարվա առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների, դիմորդների ընդունելության, դասախոսական կազմի համալրման, նախորդ ուստավա երկրորդ կիսամյակի վերահանձնումների, զեղչված ուսանողների և Քոլեջում իրականացված բարելավումների վերաբեյալ: ՈԱ պատասխանատու՝ Ա.Գ.Գյոզալյանը ներկայացրեց 2022 թվականի դեկտեմբերի 12 – 15-ը քոլեջում ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի այցի ամփոփումը: Համաձայն պլան-ժամանակացույցի առաջին օրը (12.12.2022թ.) հանդիպումներ են եղել` Քոլեջի տնօրենի, փոխտնօրենի, ինքնավերլուծության խմբի անդամների, Ընդհնանուր ժողովի, շրջանավարտների, գործատուների հետ: Հանդիպումները անցել են բավականին հագեցված և արդյունավետ: Հանդիպումների ընթացքում հարցուպատասխանի ժամանակ պարզաբանվել և հստակեցբել են Քոլեջում իրականացվող բարեփոխումների, ուսումնական գործընթացի բարելավման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև` քոլեջ – գործատու փոխհարաբերությունները: Երկրորդ օրը (13.12.2022թ.) փորձագիտական խումբը հանդիպումներ ունեցավ ամբիոնների վարիչների, 3 ՄԿԾ-ի պատասխանատուների («Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ» և «Մանկաբարձական գործ»), 3 մասնագիտական ամբիոնների դասախոսների և ուսանողների հետ: Օրվա վերջում Քոլեջի ընդհանուր դասախոսական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փորձագիտական խմբի կողմից պահանձված 3 ՄԿԾ-ի ընթացքը, առարկայական/մոդուլային ծրագրերը, պրակտիկաները, դասախոսների կողմից դասավանդման մեթոդաբանության և իհարկե ամբիոններում իրականացվող հետազոտական աշխատանքների հետ կապվա հարցեր: Երրորդ օրը (14.12.2022թ.) փորձագիտական խումբը հանդիպումներ ունեցավ ստորաբաժանումների ղեկավարների հետ (Պրակտիկայի և կարիերայի բաժին, ուսումնական մաս, ՄՌԿ և ընդհանուր բաժին, հաշվապահություն ), ուսանողների և առանձին ուսանողական խորհրդի անդամների հետ: Ի տարբերություն նախորդ հանդիպումների, ստորաբաժանումների ղեկավարների և ուսանողների հանդիպումները նախապես նշված ժամանակից երկար տևեցին: Փորձագիտական խումբը մեկնաբանեց, որ շատ հարցեր կարողացան պարզել և հստակեցնել: Օրվա վերջում փորձագիտական խումբը հանդիպեց ՈԱ պատասխանատուի հետ, մոտ մեկ ու կես ժամ տևած հանդիպման ընթացքում մանրամասն հստակեցվեծ այն բոլոր հարցերը, որոնք դեռ ամբողջովին չէր պարզաբանվել նախորդ հանդիպումների ընթացքում: ՈԱ պատասխանատուի կողմից հստակեցվեց մի շարք հարցեր, ինչպիսիք էին`- Քոլեջում հետազոտական աշխատանքների կազմակերպումն ու անցկացումը (երբ են հաստատվում հետազոտական աշխատանքների թեմաները, աշխատանքների ղեկավարները, ծավալը, գնահատման մեթոդաբանությունը և այլն):
- Պրակտիկայի թղտապանակի ներդրման արդյունավետության կամ խնդիրների հետ կապված հարցեր:
- Ամբիոնների վարիչների գործառույթները, ամբիոնական նիստերի կազմակերպման տրամաբանությունը, ամբիոնների ձևավորման և ամբիոնի վարիչի ընտրության կամ նշանակման հետ կապված հարցեր:
- Դասալսումների կազմակերպման, անցկացման և գնահատման քաղաքականությունը:
- ՄԿԾ-ի մշտադիտարկման և վերանայման քաղաքականությունը և այլն: