Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԵՆՉՄԱՐՔԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջը ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի խորհրդատվության համաձայն  շարունակում է ակտիվորեն իրականացնել կառավարման, միջազգայնացման, հետազոտական և կրթական գործընթացների բարելավմանն ուղղված համակարգված միջոցառումներ:
Միջոցառումների շարքից են նաև քոլեջում իրականացվող ՄԿԾ-ի մշտադիտարկման և վերանայման աշխատանքները: Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով դեռ 2023թ. դեկտեմբերից «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի, «Երևանի հենակետային բժշկական քոլեջի», «Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի» և «Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի» ՈԱ պատասխանատուների նախաձեռնությամբ պլանավորվեցին համատեղ աշխատանքներ:
Աշխատանքների արդյունքում 4 քոլեջների ղեկավարների համաձայնությամբ 18.04.2024թ. «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի տնօրեն Նաիրա Ներսիսյանի հրավերով տեղի ունեցավ «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի, ի դեմս հիմնադիր՝ Մ.Նանյանի,  «Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն՝ Նիկողոս Գասպարյանի և «Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն՝ Իրինա Հակոբյանի  հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին և հստակեցվեց բենչմարքինգի առարկան, պատասխանատուները և գործողությունների ժամանակացույցը: Հանդիպման վերջում չորս քոլեջների ղեկավարները ստորագրեցին Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից բենչմարքինգի կազմակերպման համագործակցության հուշագիր:
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը