2023թ. ապրիլի 12-13-ը «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջը հյուրընկալեց «Սևաստոպոլի պետական համալսարանի» պատվիրակությանը՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վերոնիկա Դուշկոյին և արտաքին կապերի բաժնի պետի տեղակալ՝ Ելիզավետա Ցոկուրի, Հայաստանի Հանրապետությունում Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանի և «Իրավունք» Մեդիա-հոլդինգի տնօրեն Վարդան Աստվածատրյանի ուղեկցությամբ:
Այցի առաջին օրը տեղի ունեցավ հանդիպում քոլեջի հիմնադիր՝ Մարինե Նանյանի, ՈԱ աշխատանքների գծով տնօրենի տեղակալ՝ Արայիկ Գյոզալյանի, ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ՝ Լիլիթ Հարությունյանի, պրակտիկայի և կարիերայի բաժնի ղեկավար՝ Նունե Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին առնչվող, փորձի փոխանակման, համատեղ հետազոտական աշխատանքների և նախագծերի իրականացման հետ կապված հարցեր: ՀՀ-ում Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանը և «Իրավունք» Մեդիա-հոլդինգի տնօրեն Վարդան Աստվածատրյանն իրենց անմիջական աջակցությունն առաջարկեցին համագործակցությունն օգտակար և արդյունավետ իրականացնելու համար:
Այցի երկրորդ օրը «Սևաստոպոլի պետական համալսարանի» ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վերոնիկա Դուշկոն և արտաքին կապերի բաժնի մասնագետ՝ Իրինա Մելնիկան ուսանողներին վիրտուալ էքսկուրս կազմակերպեցին իրենց համալսարանով և քոլեջով: Շնորհանդեսից հետո նրանք պատասխանեցին ուսանողների հարցերին:
Այցի վերջում կնքվեց երկկողմանի համագործակցության հուշագիր:
Հուշագրի շրջանակում քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան անցնել մասնագիտական պրակտիկաներ Սևաստոպոլի պետական համալսարանին կից կլինիկաներում, օգտվել լաբորատորիաներից և այլն: Հետագայում քոլեջի ուսանողներին կհատկացվեն նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու անվճար տեղեր: