«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի ղեկավարությունը, ի դեմս քոլեջի հիմնադիր Մարինե Նանյանի, հավատարիմ մնալով գործող ռազմավարական զարգացման ծրագրի նպատակներին և դրույթներին շարունակում է ընդլայնել և ամրապնդել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև ընդլայնելով համագործակցության շրջանակը:
Դրա վառ ապացույցն է 2023թ. մայիսի 20-ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի հիմնադիր Մարինե Նանյանի հրավերով, ՈԱ գծով տնօրենի տեղակալ Արայիկ Գյոզալյանի և ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Լիլիթ Հարությունյանի նախաձեռնությամբ քոլեջում տեղի ունեցավ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ընդլայնված հանդիպում-քննարկումը: Հանդիպմանը մասնակցում էին՝ Հայաստանում «Campus International» կազմակերպության համահիմնադիր՝ Աշոկ Կրիշնան, «Campus International» կազմակերպության Դուբայի մասնաճյուղի տնօրեն՝ Մեթյու Աբելը , «AVoTaR» ՍՊԸ՝ Մասնագիտական ուսուցման և հավաքագրման գործակալության տնօրեն՝ Թիլո Կրաուսսենը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական, մասնագիտական լրացուցիչ կրթության կազմակերպման, համատեղ վերապատրաստումների կազմակերպման վերաբերյալ հարցեր: Քննարկվեցին նաև քոլեջի գործունեության վերաբերյալ արտասահմանում տեղեկատվության տարածման, համատեղ կրթական կարճաժամկետ ծրագրերի կազմակերպման և իրականացման, ինչպես նաև օտարազգի դիմորդների հավաքագրման և ընդունելության կազմակերպման վերաբերյալ հարցեր:
Հանդիպման վերջում «AVoTaR» ՍՊԸ՝ Մասնագիտական ուսուցման և հավաքագրման գործակալության և «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի միջև կնքվեց Փոխըմբռնման հուշագրի, որի նպատակն է համագործակցելու «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» մասնագիտությունների շրջանավարտների համար Գերմանիայի Դաշնությունում աշխատանքի հնարավորություններ փնտրելն ու առաջարկելը:
Իսկ «Campus International» կազմակերպության հետ բանավոր պայմանավորվածություն ձեռքբերվեց սեղմ ժամկետներում ևս կնքել համագործակցության պայմանագիր:
Հանդիպման վերջում հյուրերը ծանոթացան նաև քոլեջի նյութատեխնիկական ռեսուրսներին, լսարանների հագեցվածությանը և ընդհանուր տարածքին: