«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի ղեկավարությունը, ի դեմս քոլեջի հիմնադիր Մարինե Նանյանի, հավատարիմ մնալով գործող ռազմավարական զարգացման ծրագրի նպատակներին և դրույթներին շարունակում է ընդլայնել և ամրապնդել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:
2023թ.հունիսի 6-ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի հիմնադիր Մարինե Նանյանի հրավերով, ՈԱ գծով տնօրենի տեղակալ Արայիկ Գյոզալյանի նախաձեռնությամբ քոլեջ էին այցելել Հայաստանում «Campus International» կազմակերպության համահիմնադիր՝ Աշոկ Կարուվարաթոդիին և «Campus International» կազմակերպության Դուբայի մասնաճյուղի տնօրեն՝ Մեթյու Աբելը: Հյուրերին ընդունեցին քոլեջի հիմնադիր Մարինե Նանյանը և ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Լիլիթ Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին քոլեջում իրականացվող ուսումնական գործընթացի արդիականացման և բարելավմանն ուղաված հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց 2023-2024 ուստարվանից կազմակերպել օտարազգի դիմորդների համար նախապատրաստական դասընթացներ, կազմակերպել Քույրական գործ մասնագիտությամբ առաջին կուրսի ընդունելություն օտարազգի դիմորդների համար:
Ամփոփելով հանդիպման արդյունքները, երկկողմ համաձայնության գալուց հետո, կնքվեց համագործակցության հուշագիր: Հուշագրի շրջանակում «Քեմփս Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն հանդիսանում է Քոլեջի Քույրական գործ մասնագիտությամբ՝ Ասիական հետևյալ երկրներից՝ Բահրեյն, Բութան, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Ճապոնիա, Քուվեյթ, Մալազիա, Մալդիվներ, Նեպալ, Օման, Քաթար, Սաուդիան Արաբիա, Սինգապուր, Շրի Լանկա, Թայլանդ, Միացյալ Արաբական Էմիրություններ, Աֆրիկա աշխարհամասի դիմորդներին ներգրավող միակ և բացառիկ մարմինը:
Նախատեսվում է 2023-2024 ուստարվանից իրականացնել օտարազգի քաղաքացիների ընդունելություն Քույրական գործ մասնագիտությամբ: