Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

Ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի խորհրդատվությամբ ՈԱ  պատասխանատու Ա.Գյոզալյանի նախաձեռնությամբ և Քոլեջի հիմնադիր Մ.Նանյանի անմիջական աջակցությամբ Քոլեջի տնօրեն Ի.Վարդանյանի  հրամանով ձևավորված աշխատանքային խումբը 23.04.2024թ. – 25.04.2024թ. գործուղվեց Վրաստանի Հանրապետություն, քաղաք Թբիլիսի «Պանացեա» հանրային քոլեջ: Աշխատանքային խմբում էին ՈԱ պատասխանատու Ա.Գյոզալյանը, դասախոս Դ.Քոչինյանը և խմբի ղեկավար, հիմնադիր Մ.Նանյանը:

Համաձայն պայմանավորվածության Քոլեջի պատվիրակությանը դիմավորեց «Պանացեա» հանրային քոլեջի տնօրեն, պարոն Վասիլի Կիկնաձեն: Այնուհետև տնօրենի աշխատասենյակում մեզ միացան քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ տիկին Մայա Չիխլաձեն, Որակի ապահովման բաժնի ղեկավար Գեորգի Բերայան, ՈԱ բաժնի մասնագետներ Չայա Մելաձեն և Վերիկո Չիգլաձեն,  ուսումնական գործընթացի կազմակերպման ղեկավար Խաթունա Մայսայան, «Քույրական գործ» ԿԾ-ի ղեկավար Լեյլա Ոսկանյանը, «Դեղագործություն» ԿԾ-ի ղեկավար Ինգա Բակրաձեն:

Հանդիպման ընթացքում հիմնադիր Մ.Նանյանն առաջին հերթին ներկայացրեց «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի պատմությունը, անցած ճանապարհը, քոլեջում իրականացվող բարեփոխումները, ձեռքբերումները և այլն, որից հետո ՈԱ պատասխանատու Ա.Գյոզալյանը ներկայացրեց աշխատանքային խմբի այցի բուն նպատակը, որն էր` ծա­նո­թանալ բժշկական միջին մասնագիտական կրթության միջազգային փորձին, դասավանդման, գնահատման, պրակտիկաների կազմակերպման ձևերին, մեթոդաբանությանը, ուսումնական գործընթացների համակարգման աշխատանքներին և, իհարկե, համագործակցության ամրապնդմանն ուղված քայլերը:

«Պանացեա» հանրային քոլեջի տնօրեն՝ Վասիլի Կիկնաձեն ևս ներկայացրեց քոլեջի պատմությունը, տրամադրեց իրականացվող կրթական ծրագրերի, մասնագիտական գործունեության վերաբերյալ բովանդակային տեղեկատվություն, որից հետո կազմակերպվեց ճանաչողական շրջայց Քոլեջի տարածքով:  Քոլեջի առաջին մասնաշենքում ներկայացրեցին քոլեջի հիմնադրման և գործունեության վերաբերյալ բովանդակային տեղեկատվություն: Ցուցադրեցին մասնագիտական կաբինետները, լսարանները, լաբորատորիանները, սիմուլիացիոն և համակարգչային սենյակները:

Շրջայցից հետո Քոլեջի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում Վրաստանի Հանրապետության հանրային քոլեջների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին մասնագիտական տարբեր հարցեր: Հանդիպման ընթացքում վրացի գործընկերների կողմից եղավ առաջարկ ապագայում կազմակերպել Հայաստանի և Վրաստանի քոլեջների միջև համատեղ տարբեր ոլորտների և ուղղությունների համագործակցության վերաբերյալ աշխատաժողովներ:

Ընդլայնված հանդիպման վերջում տեղի ունեցավ երկկողմ համագործակցության հուշագրի կնքման պաշտոնական արարողությունը:

Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը