Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի ղեկավարությունը, ի դեմս քոլեջի հիմնադիր Մարինե Նանյանի,  հավատարիմ մնալով գործող ռազմավարական զարգացման ծրագրի նպատակներին և դրույթներին շարունակում է ընդլայնել և ամրապնդել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

2025թ.մարտի 18-ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի հիմնադիր Մարինե Նանյանի հրավերով, ՈԱ պատասխանատուի նախաձեռնությամբ քոլեջ էին այցելել օտարերկրյա պոտենցիալ դիմորդների հավաքագրմամբ զբաղվող «ԱՐ ԴԻ ԷՔՍ ԹՐԱՎԵԼ» ՍՊԸ կազմակերպության տնօրեն Վարդան Գևորգյանը և գլախվոր ադմինիստրատոր՝ Հասմիկ Գևորգյանը:

Հյուրերին ընդունեց քոլեջի հիմնադիր Մարինե Նանյանը: Հանդիպման ընթացքում Քոլեջի ՈԱ պատասխանատուն հանգամանորեն ներկայացրեց օտարերկրյա ուսանողների ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպման հետ հարցերը: Ծանոթացրեց Քոլեջում իրականացվող կրթական միջավայրի բարելավման և արդիականացման աշխատանքներին:

Ամփոփելով հանդիպման արդյունքները, երկկողմ համաձայնության գալուց հետո, կնքվեց համագործակցության հուշագիր: Հուշագրի շրջանակում «ԱՐ ԴԻ ԷՔՍ ԹՐԱՎԵԼ» ՍՊԸ -ն հանդիսացավ Քոլեջում իրականացվող մասնագիտությունների կրթական ծրագրերիհամար դիմորդներին ներգրավող գործընկեր:

Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը