Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի գործող 2024-2028թթ. ՌԶԾ-ի Արտաքին կապեր և միջազգայնացում չափանիշով նախատեսված միջոցառումների շրջանակում Որակի ապահովման պատասխանատուի կողմից շարունակվում են իրականացվել համալիր միջոցառումներ:

Իրականացված միջոցառումների արդյունքում Վրաստանի Հանրապետության «Մարնեուլիի քոլեջի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նանա Գվենցաձեի պաշտոնական գրության համաձայն Քոլեջի տնօրեն Ի.Վարդանյանի 03.06.2025թ. № ԿԳ27-Ա հրամանով ձևավորված աշխատանքային խումբը 06.06.2025թ. – 08.06.2025թ. գործուղղվեց Վրաստանի Հանրապետություն:

Աշխատանքային խմբում էին.

  1. Մարինե Նանյան – Քոլեջի հիմնադիր,
  2. Արայիկ Գյոզալյան – ՈԱ պատասխանատու,
  3. Էլեն Վարդանյան – արտաքին կապերի համակարգող:

Համաձայն պայմանավորվածության  պաշտոնական հանդիպում տեղի ունեցավ «Մարնեուլիի քոլեջում»:

 Քոլեջի ակադեմիական տնօրեն Նինո Գոմելաուրին ողջունելով մեր պատվիրակությանը հրավիրեց իր աշխատասենյակ, որտեղ մեզ միացան քոլեջի ադմինիստրատիվ տնօրեն Սոֆիո Գոմելաուրի, ուսումնական մասի ղեկավար Աննա Կուչուխիձեն, պրակտիկայի բաժնի ղեկավար Մարի Խոխոբաշվիլին և արտաքին կապերի բաժնի ղեկավար Շորենա Ալագարդաշվիլին:

Ողջունելուց հետո, հիմնադիր Մ.Նանյանը ներկայացրեց «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի պատմությունը, անցած ճանապարհը, քոլեջում իրականացվող բարեփոխումները, ձեռքբերումները և այլն:

ՈԱ պատասխանատու Ա.Գյոզալյանը ներկայացրեց աշխատանքային խմբի այցի բուն նպատակը, որն էր` ծա­նո­թանալ քոլեջի գործունեությանը, ուսումնասիրել մասնագիտական փորձը, դասավանդման, պրակտիկաների կազմակերպման ձևերը և ի հարկե համաձայնեցնել համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:

«Մարնեուլի քոլեջի» ակադեմիական տնօրեն Նինո Գոմելաուրին նախ տեղեկացրեց, որ ինքն արդեն հանդիսանում է Վրաստանի Հանրապետության հանրային քոլեջների ասոցիացիայի նախագահը, որը շատ պարտավորեցնող և պատասխանատու պաշտոն է: Շարունակելով, նա ներկայացրեց իրենց քոլեջի պատմությունը, տրամադրեց իրականացվող կրթական ծրագրերի, մասնագիտական գործունեության վերաբերյալ բովանդակային տեղեկատվություն: Նա տեղեկացրեց նաև ուսանողների ընդհանուր թվի, դասախոսական կազմի, ֆինանսական գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ:

Տնօրենի աշխատասենյակում քննարկումն ափոփելուց հետո մեզ համար կազմակերպվեց ճանաչողական շրջայց Քոլեջի տարածքով: Ցուցադրեցին մասնագիտական կաբինետները, լսարանները, լաբորատորիանները, սիմուլիացիոն և համակարգչային սենյակները:

Շրջայցից հետո Քոլեջի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում, որի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին մասնագիտական տարբեր հարցեր: Հանդիպման ընթացքում վրացի գործընկերների կողմից եղավ առաջարկ հաջորդ ուսումնական տարվանից կազմակերպել համատեղ մասնագիտական պրակտիկաներ և դասախոսություններ:

Պայմանավորվարծություն ձեռքբերվեց հաջորդ ուսումնական տարվանից  կազմակերպել հեռավար ձևաչափով աշխատանքային հանդիպումներ, որտեղ կքննարկվեն համատեղ աշխատաժողովների և գիտական կոնֆերանսների պլանավորման կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ հարցեր:

Ընդլայնված հանդիպման վերջում տեղի ունեցավ երկկողմ համագործակցության հուշագրի կնքման պաշտոնական արարողությունը:

   Համագործակցությունը ներառում է մասնակցություն կրթական և այլ նախագծերին, մասնակցություն կոնֆերանսներին և սիմպոզիումներին, ուսանողների և դասաախոսների փոխանակման ծրագրերին, ինչպես նաև կրթության որակի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններին։

 

Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը