2022թ.դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Գրոդնոյի պետական բժշկական քոլեջի» և «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի ղեկավար կազմերի առցանց պաշտոնական հանդիպումը:
Բելառուսի կողմից հանդիպմանը մասնակցում էին` ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ` Դանուտա Անտոնովնա Բարցևիչ, ուսումնամեթոդական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ` Ելենա ԼեոնիդովնաԳորդեյը, քույրական գործ բաժնի վարիչ` Տատյանա ԻվանովնաՍերբինը, ղեկավար կազմի և մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման բաժնի պետ` Տայանա Սերգևնա Յակոլցևիչը և մեթոդիստ` Տատյանա Յուրևնա Յանչևսկայան:
«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի կողմից հանդիպմանը ներկա էին` հիմնադիր Մարինե Նանյանը, ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ` Նարինե Եգորյանը, ուսումնական մասի վարիչ` Լիլիթ Հարությունյանը, տնօրենի տեղակալ ՈԱ գծով` Արայիկ Գյոզայանը, ուսումնական մասի վարիչի տեղակալ` Հասմիկ Քոչարյանը և Թերապիայի և նեղ մասնագիտական առարկաների ամբիոնի վարիչ` Անյուտա Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախապես համաձայնեցված օրակարգային առաջնային հարցեր:
Առաջին հարցով հստակեցվեց երկկողմանի պաշտոնական փոխայցերի ժամանակացույցը և պլանները: Բելառուս գործընկերների առաջարկով առաջին այցը պետք է իրականացնի «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի ղեկավարությունը` 2023թ. գարնանը:
Երկորդ հարցով ներկայացվեցին երկկողմ կրթական համակարգի որակի ապահովման բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները և միջոցառումները: Բերալուսի գործընկերները նշեցին, որ իրենց մոտ հիմնականում կրթության որակի վերահսկողությունը և բարելավմանն ուղված միջոցառումներն իրականացվում է պետության կողմից:
ՈԱ պատասխանատու Ա.Գ.Գյոզալյանը ներկայացրեց «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջում ՈԱ առկա վիճակը, իրականացվող գործընթացներն ու միջոցառումները:
Երրորդ և չորրորդ հարցերը քննարկվեցին միասին և Բելառուս գործընկերները հաստատեցին դեկտեմբերի 20-22 կայանալիք ուսումնամեթոդական կոնֆերանսին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի ուսանողների մասնակցությունը: Առաջարկվեց քննարկել և ներկայացնել առնվազն 2 ուսանող: Կոնֆերանսի օրակարգի վերջնական տարբերակը կուղարկեն մոտակա օրերս:
Որոշվեց մշակել համատեղ առնվազն 2 հետազոտական ուղղություններ, մասնավորապես` «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» մասնագիտությունների համար: Առաջարկվեց սկսած 2023-2024 ուստարվանաից, կազմակերպել համատեղ վերլուծական հետազոտական ծրագրեր, որն էլ երկկողմ հավանության արժանացավ: Որոշեցին հաջորդ հանդիպմանը յուրաքանչյուր քոլեջից երկուական մասնագետ ներառել այդ աշխատանքները համակարգելու նպատակով:
Օրակարգային վերջին հարցի վերաբերյալ, Բելառուս գործընկերները հաստատեցին իրենց առաջարկը` «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի առնվազն 3 ուսանողի ամառային պրակտիկաների կազմակերպում իրենց բազաներում (անվճար հիմունքներով):
«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի հմնադիր` Մարինե Նանյանը իր կողմից ևս վստահեցրեց, որ նման միջոցառումները կլինեն փոխադարձ:
Ամփոփելով հանդիպումը, որոշում կայացվեց մինչև դեկտեմբերի 20-ը ևս մեկ առցանց հանդիպում կազմակերպել և հստակեցնել կոնֆերանսին հայկական կողմի մասնակիցների ելույթների վերաբերյալ հարցերը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը