Գրիգորիս

«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵԲԻՆԱՐ

2023թ. դեկտեմբերի 19-ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի հիմնադիր՝ Մ.Յու.Նանյանի անմիջական աջակցությամբ և ՈԱ պատասխանատու՝ Ա.Գ.Գյոզալյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդման ժամանակակից մեթոդները միջին մասնագիտական ​​կրթության կրթական ծրագրերում» խորագրով  միջազգային վեբինար: Վեբինարը վարում էին դասավանդողների որակավորման բարձրացման կենտրոնի տնօրեն Գի Վան Դյյուրենը և մանկավարժության մագիստրոս, միջազգային փորձագետ՝ Մարինա Գուրբոն (Բելգիա): Վեբինարավարները հանդես եկան «Ժամանակակից գիտականորեն հիմնված արդյունավետ մեթոդները կրթության մեջ. մարտահրավերներ» (Գի Վան Դյյուրեն) և «Մասնագիտական մանկավարժություն և առավելություններ ուսանողների համար․ պրակտիկան և խնդիրները Եվրոպայում» (Մարինա Գուրբո) թեմաներով: Թեմաների ընտրությունը կատարվել էր վեբինարի մասնակիցների կարիքների համապատասխան: Վեբինարին մասնակցեցին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի, «Երևանի հենակետային բժշկական քոլեջի», «Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի», «Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի», «Պրովիզոր, նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի» և «Ավանդական բժշկության համալսարանի» դասախոսները և քոլեջների վարչական կազմը: Վեբինարի ավարտին բոլոր մասնակիցներին միջազգային փորձագետների կողմից տրվեցին թեմաներին համապատասխան առաջադրանքներ: Վեբինարի մասնակիցները ցանկություն հայտնեցին նմանատիպ վեբինարներ կազմակերպել հաճախակի:
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը