2025թ. մարտի 5-ից մարտի 10-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպվեց IV կարգի որակավորման մրցաշար:
IV կարգի մրցաշարը կայացավ երկու տարիքային խմբերով -1-ին խումբ՝ մինչև 8տ. մասնակիցներ (2016թ. և բարձր), 2-րդ խումբ՝ առանց տարիքային սահմանափակումների:
«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Մոաազ Նասրելդինը մասնակցել է IV կարգի որակավորման մրցաշարի և գրանցել հաջողություններ:
«Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի տնօրինության և Ուսանողական խորհրդի կողմից շնորհավորում ենք մեր ուսանող Մոաազ Նասրելդինին և մաղթում նորանոր հաջողություններ: