Քոլեջի առաքելությունը
«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ - ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Գրիգորիս» բժշկա - հումանիտար քոլեջը միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է, որի հիմնական առաքելությունն այնպիսի մասնագետներ պատրաստելն է, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներով, կարողություններով և պրակտիկ հմտություններով համարժեք կարձագանքեն առկա մարտահրավերներին` համապատասխան գործողություններով, կաջակցեն ՀՀ տնտեսության զարգացմանն ու կայացմանը:
‹‹ԳՐԻԳՈՐԻՍ›› ԲԺՇԿԱ - ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
«Գրիգորիս» բժշկա - հումանիտար քոլեջը ձգտում է դառնալ ազգային և միջազգային միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, որն`
- Ձգտում է զարգացնել իր գերակա ուղղությունները և մրցակցային առավելությունները` ինտեգրել ժամանակակից բժշկության առանձնահատուկ մոտեցումները, դրանք ներդնելով կրթական գործունեությունում, ապահովելով գիտելիքների փոխանցումը տարբեր շահակիցներին:
- Կլինի հասանելի, մատչելի և նախընտրելի միջին մասնագիտական ուսումնական հաստատություն հասարակության ամենատարբեր շերտերի համար, անկախ տարիքից, սեռից, ռասայական ու ազգային պատկանելությունից, համոզմուն¬քներից և քաղաքական նախասիրություններից:
- Ունի գործուն, արդյունավետ կառավարում ու վարչարարություն, անհրաժեշտ են¬թա¬կա¬¬ռուցվածքներ, ուսումնական և լաբորատոր բազա, որը նպաստում է կրթության որակի անընդհատ ու շարունակական բարելավմանը:
- Միջոցներ է ձեռարկում ուսումնական գործընթացները առավել արդյունավետ և բազմազան դարձնելու նպատակով սեփական շենքային տարածք ձեռք բրելու ուղղությամբ: