2021 թվականի հոկտեմբերի 15-ին «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջում տեղի ունեցավ հանդիպում Ռուսաստանի Դաշնության «Մոսկվայի պետական բժշկական քոլեջի» ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախկինում պայմանավորված մի շարք հարցեր, մասնավորապես` ուսումնական գործընթացների և համատեղ տարբեր ուսումնադաստիարակչական միջոցառումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:
Բեղմնավոր և արդյունավետ բանակցություններից հետո, տեղի ունեցավ երկկողմ համագործակցության պայմանագրի կնքման պաշտոնական արարողությունը: